Thursday, 25 04 2024
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը

Նոր դեմքերով աշխատում է հին համակարգը․ Փաշինյանը այդ ելույթը պետք է ունենար մեկ տարի առաջ

«Ես մեկ տարի շարունակ ասել եմ, որ Հայաստանում պետք է տեղի ունենային լուրջ համակարգային փոփոխություններ. ես չէի կարծում, որ հեղափոխություն ասվածը իշխանության մեջ կադրային փոփոխությունն է: Սակայն մայիսյան հաղթանակից հետո հեղափոխություն իրականացրած ուժը բավարարվեց կամ փորձեց բավարարվել ընդամենը գործող համակարգում կադրային փոփոխություններով, և ըստ էության նոր դեմքերով աշխատեց հին համակարգը, իսկ արդարադատության համակարգում ընդհանրապես որևէ փոփոխություն տեղի չունեցավ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

Մեր զրուցակցի համոզմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկվա ելույթով ամենաուշը պետք է հանդես գար անցած տարվա օգոստոսին. «Պետք է ջարդվեր հին համակարգը. դա է հեղափոխությունը, իսկ հակառակ դեպքում խոսք կգնար ոչ թե հեղափոխության, այլ իշխանափոխության մասին, ինչի համար չէր, որ ժողովուրդը հրապարակ էր դուրս եկել. ժողովուրդը հրապարակ էր դուրս եկել մերժելու անցածը, իսկ անցածը միայն Սերժ Սարգսյանը չէ, այլ նաև այն համակարգը, որ ներդրել էին Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը»:

Իրավապաշտպանը կարծում է, որ դատավորները պետք է լինեն հանրության ամենահարգված ամենահարգարժան, ամենաճանաչված մարդիկ. «Նրանք և ոչ միայն նրանք, այլև նրանց միջավայրը, նրանց ընտանիքները պետք է լինեն բաց հասարակության համար: Նրանք պետք է ապրեն ամենաթափանցիկ կյանքով, որովհետև այդ անհատները օժտված են այլոց ճակատագիրը որոշելու իրավունքով»:

Մինչդեռ Վարդան Հարությունյանը կարծում է, որ մեր դատավորներից շատ շատերը դատավոր լինելու պատիվը չպետք է ունենային. «Նրանք դատավոր են դարձել իշխանությունների կամայականությունների, սրա կամ նրա թիմի անդամը լինելու, սրա կամ նրա հավատարիմը լինելու հետևանքով, դրա համար էլ նրանց խորթ է դատավորին վայել վարքագիծը, բաց հրապարակային լինելու պահանջը, առանց թելադրանքի դատավճիռ կայացնելու իրավունքը: Նրանք միշտ կաշկանդված են, և այդ կաշկանդված դատավորը չէր կարող դրական արձագանքել վեթինգին, լյուստրացիոն գործընթացներին: Պետք է փոխվեն և՛ արդարադատական մեքենան, և՛ մարդիկ»:

Մեր զրուցակից, սակայն, չի կարծում, որ այդ փոփոխությունները տեղի կունենան Նիկոլ Փաշինյանի մեկ ելույթով. «Պետք է տեղի ունենան սահմանադրական փոփոխություններ. օրենքը պետք է  հնարավորություն ընձեռի փոխելու այդ մեքենան»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում