Մեկ օրվա ընթացքում Ավստրիայի ազատության կուսակցությունը հանրապետության նախագահին կներկայացնի նախարարների թափուր տեղերի համար փորձագետների թեկնածություններ՝ գրում է m.news.yandex.ru-ն։ Դրա արդյունքում կձևավորվի անցումային կառավարություն։ Այդ մասին երկուշաբթի օրը հայտարարել է Ավստրիայի վարչապետ և ժողովրդական կուսակցության առաջնորդ Սեբաստիան Կուրցը։
Նա ելույթ է ունեցել նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենի հետ խորհրդակցությունների արդյունքում`նախկին փոխնախագահ Հեյնց-Քրիստիան Շթրահեի հրաժարականի պատճառով կառավարության ճգնաժամի ֆոնի վրա:
«Նախագահն ինձ հանձնարարել է պաշտոնաթողություններից հետո երաշխավորել կառավարության աշխատունակությունը և լրացնել բաց դիրքերը մասնագետներով։ Խոսքը անցումային կառավարության, ինչպես նաև կատարյալ և պրոֆեսիոնալ թեկնածությունների ընտրության հարցում պատասխանատվության մասին է։ Ես կանեմ դա ամենակարճ ժամկետներում և ոչ ուշ, քան այսօր նախագահին կփոխանցեմ իմ առաջարկները»,- ասել է Կուրցը Վիեննայում կայացած մամլո ասուլիսի ժամանակ։