Thursday, 25 04 2024
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Եկեք՝ ապրենք, ոչ թե մեռնենք
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր

Տնտեսական հեղափոխության նոր շարժիչը

Ոչ թե սպասում ենք, այլ վստահ ենք, որ բյուջեի եկամուտները կգերակատարվեն 62 միլիարդ դրամով՝ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությանը հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանում վերջին օրերին ներքաղաքական իրավիճակի թեժացումը բավականին հետ է մղել տնտեսական թեմատիկան: Մինչդեռ ավելորդ է խոսել, որ գործնականում այստեղ է թավշյա հեղափոխության առանցքային հենարանը, և դատաիրավական հեղափոխության երկրորդ փուլի հռչակման ֆոնին անշուշտ չպետք է անուշադրության մատնվի տնտեսական հեղափոխության հռչակված ընթացքը: Բյուջեի եկամուտների գերակատարումն այստեղ կարող է լինել միայն այդ ընթացքի կողմերից մեկը, քանի որ տնտեսական հեղափոխությունը պետք է չափվի բազմաթիվ այլ չափորոշիչներով և էֆեկտներով:

Ակնառու է, որ առայժմ իրավիճակն այդ տեսանկյունից բավականին սուղ է: Իհարկե առանցքային նշանակություն ունի այն, որ իրադրությունը զերծ է որևէ ցնցումային, անկումային կամ շոկային դրսևորումից: Սա նվազագույն անհրաժեշտն է, որ կարողանում է ապահովել կառավարությունն իր այն խնդիրների և համակարգային ծանր ժառանգության համայնապատկերում, որ մնացել է նախկին համակարգից: Միևնույն ժամանակ, տնտեսական քաղաքականության էֆեկտները հանրայնորեն դրսևորվելի դառնալու համար պահանջում են ժամանակ և տարածություն:

Այստեղ, սակայն, իրավիճակը հանգում է գլխավոր խնդիրներից մեկին՝ ներդրումներ, կապիտալ թե՛ ներքին, թե՛ արտաքին: Այս տեսանկյունից Հայաստանում գործում է նախկին համակարգային ստատուս-քվոն, որքան էլ՝ նոր խաղի կանոնների շրջանակում, բայց այդուհանդերձ՝ նախկին համակարգային դասավորության կամ բաշխվածության պայմաններում: Կատարել վերաբաշխում՝ չափազանց վտանգավոր և թերևս խիստ անցանկալի իրողություն է:

Մյուս կողմից՝ առկա է հարց, թե ինչպես փոխել այդ կապիտալի վարքագիծը այնպես, որ դառնա տնտեսական հեղափոխության պահանջված դինամիկային համարժեք, եթե առկա, գոյություն ունեցող կապիտալի կրողների մի զգալի մասը նաև քաղաքական շահի կրողներ են, ընդ որում՝ այնպիսի շահի, որը հակոտնյա է գործող կառավարության քաղաքական շահին: Դա թե՛ ներքին, այսպես ասած, նախկին օլիգարխիան է, ներկայումս խոշոր սեփականատերերի մի մեծ դաս, որոնք չունեն իշխանական ազդեցություն, բայց ունեն քաղաքական շահառություն, և թե՛ ռուսաստանահայ օլիգարխիան, որը Հայաստանի տնտեսությունում ունի բավականին մեծ տիրույթներ, սակայն թավշյա հեղափոխությունից հետո որդեգրել է շոշափելիորեն պասիվ դիրքորոշում: Այստեղ իհարկե մի մասի մոտ հարցը քաղաքական շահերն են, մյուս մասի մոտ՝ քաղաքական իրավիճակի հանդեպ անորոշության զգացումը, և հնարավոր են նաև շերտեր, որոնց ներդրումային պասիվությունը կապակցված է ռուսական տնտեսաքաղաքական շրջանակների հետ: Միաժամանակ այս իրողություններին ավելանում է արևմտյան ներդրումային դատի հետ կապված առանցքային՝ Ամուլսարի խնդիրը և դրանում կառավարության ակնառու բարդությունը:

Այս իրավիճակում բավականին արդիական է դառնում ոչ ստանդարտ գործիքակազմի կամ գաղափարակազմի խնդիրը, կամ այլ կերպ ասած՝ տնտեսական հեղափոխության քաղաքական գաղափարականացման հարցը, որը կարող է դրվել ներդրումային ռեսուրսի այլընտրանքային աղբյուր ձևավորելու կամ եղած աղբյուրների վարքագիծը այդ գաղափարականացման միջոցով առավել շահեկան կառավարելու համար՝ ապահովելով իհարկե տնտեսական խաղացողների սեփականության անձեռնմխելիության օրենսդրական երաշխիքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում