Երևանի Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում ռեկտորի ընտրություն էր: Ըստրվել է առաջադրված միակ թեկնածուն՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Արզումանյանը։ Թատերականի ուսանողները չեն ընդունում ընտրության արդյունքը: Նրանք այլընտրանք են պահանջում՝ ընդգծելով, որ պետք է ռեկտորի ևս մեկ թեկնածու լինի ու արդյունքում հաղթի արժանին: