Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Ինչ կպարզի ծառայողական քննությունը, և ինչ գործողություններ է կատարում ԱԱԾ-ն Բագրատաշենի անցակետում

Արդեն մի քանի օր է՝ լարված իրավիճակ է ստեղծվել Բագրատաշենի մաքսատանը։ Առևտրականների պնդմամբ՝ արդեն 5-րդ օրն է, ինչ սահմանապահ զորքերի աշխատակիցները ավտոմատներով զինված իրենց թույլ չեն տալիս դուրս գալ մաքսատան տարածքից, իսկ եթե դուրս գան, ապա այլևս ներս մտնել չեն կարողանա։ ԱԱԾ-ն բռնագանձել է նաև առևտրականների ապրանքը։ Անցակետի տարածքում են պահվում նաև իրենց բեռնված ավտոբուսը, ֆորդերը։

Բանն այն է, որ առևտրականները մայիսի 18-ին Թուրքիայից երեք տարբեր տուրիստական ընկերությունների միջոցով ապրանքներ են տեղափոխել Հայաստան, որոնք, սակայն, անհասկանալի պատճառներով մաքսատանը խառնվել են իրար։ 5-րդ օրը մաքսակետի անգարում գիշերող առևտրականները պնդում են, որ չեն կարողանում ապացուցել, թե բեռներից որն ումն է, իսկ մաքսակետում, ըստ առևտրականների պատմածի, հրաժարվում են վերադարձնել բեռը՝ պնդելով, որ այն պետք է բռնագանձեն։

«Տավուշի շրջանի ազգային անվտանգության ծառայության պետը սահմանապահ զորքերին լցրել էր մեր վրա, փորձում էին մեզ վախեցնել։ Ստեղծված իրավիճակում, հասկանալով, որ անհնար է մեզ հետ այդ լեզվով խոսել, եկել առաջարկում է կոմպրոմիսի գալ, որ մենք մեր հասանելիք բեռները ստանանք, իսկ մնացածը մաքսազերծվի, ու կոնֆլիկտը հարթվի։ Բայց այդ բեռը մեր ընկերներինն է, որոնք չէին կարող սպասել, թռել գնացել են, ինչո՞ւ մենք պետք է ուրիշի բեռը մաքսազերծենք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասացին առևտրականները՝ պնդելով, որ իրենք մշտապես ներքին կարգով աշխատել են «կանտրաբանդայի» տղաների հետ, նրանց գումար են տվել իրենց ապրանքը մաքսակետով անցկացնելու համար: «Եթե իրենց գումար չտանք, անհնար է այս մաքսակետով ապրանք անցկացնել»,- ասացին առևտրականները՝ հավելելով.

«Հեղափոխությունից հետո գիտեք՝ ինչ է եղել։ Մեկ բան. անվանում է փոխվել։ Սաշիկը փոխվել է Ազգային անվտանգությամբ։ Վանեցյանը պարտավոր է իր անձնակազմը վերանայել։ Քանի որ ԱԱԾ աշխատողները նախ մեզանից գումար են վերցնում, ապա սպառնում մեզ պատժել։ Սաղ գործարքները օրինական անում ենք, մեզ թույլ չեն տալիս մեր ապրանքը մաքսազերծել»,- դժգոհեցին առևտրականները։

Փաստաբան Նորայր Նորիկյանը ևս մեզ հետ զրույցում ասաց, որ այս գիշեր, ժամը 03:00-ի սահմաններում, իրեն է դիմել քաղաքացիներից մեկը՝ հայտնելով Բագրատաշենի մաքսակետում տիրող արտակարգ միջադեպի մասին: Քաղաքացին հայտնել է, որ մաքսակետում 45-ից 50 քաղաքացիների բռնի ուժով արգելափակել են ինչ-որ սահմանափակ տարածքում: Ավելին, քաղաքացիներից մեկը փորձում է ինքնասպանություն գործել: «Առավոտյան ժամը 09.20-ին րոպեին անձամբ դիմել եմ ՊԵԿ նախագահին՝ հայտնելով ահազանգի մասին: Վերջինս նշել է, որ զբաղվում են խնդրով: Կարծում եմ, որ պատկան մարմինները պետք է անհապաղ ներկայացնեն, թե ինչ է կատարվել Բագրատաշենի մաքսակետում, և ինչու չի լուծվում հարցը»,- ասաց Նորիկյանը։

Բագրատաշենի մաքսատանը ստեղծված իրավիճակի կապակցությամբ քննություն է ընթանում։ Այս մասին տեղեկացնում են Ազգային անվտանգության ծառայությունից։ ՊԵԿ-ը ևս արձագանքել է կատարվածին՝ տեղեկացնելով, որ գործողությունները կատարում է ԱԱԾ-ն:

ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի փոխնախագահ Սամսոն Գրիգորյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրուցյում ասաց, որ կատարվածին ինքը ևս տեղյակ է մամուլից, այդ մարդկանց բարձրացրած աղմուկից: «Ես հասկացա, որ ԱԱԾ-ն հաղորդագրություն է ստացել, որ իրականում ներկայացվել է, որ 4 տոննա ապրանք է ներկրվել, բայց իրականում ներկրվել է 7 տոննա և ավելի։ Դրա համար է ստուգում սկսվել, բայց ընթացքում, ինչպես հասկացա, անհամապատասխանություն, համենայնդեպս, գտնվել է։ Ասենք, մայկան ներկրելուց գուլպայի անվան տակ են գրել։ Բացի այդ, հայտնի է, որ 25 կգ բեռը թույլատրվում է անձնական օգտագործման համար, սակայն այդ բեռում հայտնաբերվել էին նաև վաճառքի ենթակա ապրանքներ»,- ասաց Գրիգորյանը։

Սամսոն Գրիգորյանը նշեց, որ ԱԱԾ աշխատողները մարդկանց չեն պահում, այլ ապրանքը, իսկ մարդիկ որոշել են մնալ ապրանքի հետ։

«Խնդիրը ԱԱԾ-ի հետ է, ԱԱԾ-ն է գործողություններ կատարում։ Գործողությունները կավարտվեն, ԱԱԾ-ն հաղորդագրություն կտարածի, ու կհասկանանք՝ ինչ է կատարվում։ Ամեն դեպքում ծառայողական քննություն է կատարվում։ Հնարավոր է լինեն նաև բացահայտումներ»,- ասաց Գրիգորյանը։

Սամսոն Գրիգորյանի ուշադրությունը ևս գրավել է այն պահը, որ աշխատողները մշտապես ԱԱԾ աշխատողներին գումարներ են տվել։ Գրիգորյանի խոսքով՝ սա արդեն բացահայտ հանցագործության մասին հաղորդում է, որին պետք է ընթացք տրվի, և մեղավորները կանչվեն պատասխանատվության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում