ԱԺ-ում , այսօր՝ մայիսի 22-ին, Տնտեսական հանձնաժողովում «Վիճակախաղերի մասին» օրենքի փոփոխությունների քննարկման ժամանակ բանավեճ ծավալվեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի եւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի միջեւ:
Նախ, Հայկ Սարգսյանը՝ դիմելով Ալեն Սիմոնյանին՝ ասաց. «Քո ոչ մի մտքի հետ համաձայն չեմ»:
Իսկ երբ ելույթներից մեկի ժամանակ Ալեն Սիմոնյանը ընդհատեց խոսողին, Հայկ Սարգսյանը դիտողություն արեց, որ չընդատի:
«Վարողի ֆունկցիան քո վրա մի վերցրու»,-արձագանքեց Ալեն Սիմոնյանը:
Նշենք, որ այս օրինագծով առաջարկվում է փակել բուքմեյքերական գրասենյակները, իսկ Հայկ Սարգսյանն առաջարկում է մեկ տարով հետաձգել օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետռը՝ հիմնավորելով, որ մոլախաղերի 83 տոկոսը օնլայն տիրույթում է, իսկ բուքմեյքերական գրասենյակները փակելով այդ տոկոսն էլ ավելի է մեծանալու, որովհետեւ բոլորն անցնելու են օնլայն տիրույթ: