Friday, 19 04 2024
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին

Փաշինյանը կանխարգելում է անցանկալի զարգացումները. ակնարկն ուղղված էր «ներսի ուժերին, Ղարաբաղի ուժերին»

2008 թ. մարտի 1-2-ի հայտնի իրադարձությունների գործով անցնող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու և նրան ազատ արձակելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը կտրուկ սրեց ներքաղաքական իրադրությունը երկրում՝ առաջացնելով ոչ միայն ներքին ապակայունացման, այլև Երևանի և Արցախի քաղաքական էլիտաների միջև վերջին ամիսներին նշմարվող տարաձայնությունների, հակասությունների խորացման ռիսկեր։ Երկուշաբթի օրը՝ մայիսի 20-ին, ՀՀ կառավարության անդամների, Ազգային ժողովի ներկայացուցիչների, տարբեր գերատեսչությունների ղեկավարների առջև ունեցած իր ելույթի ընթացքում խոսելով Հայաստանի դատաիրավական համակարգում արմատական բարեփոխումներ անելու, «վիրահատական միջամտություններ իրականացնելու» և ժողովրդի վստահությունը վայելող լեգիտիմ դատական իշխանություն ձևավորելու ծայրահեղ անհրաժեշտության և հրամայականի մասին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս թեման անուղղակիորեն կապեց վերջին մեկ տարվա ընթացքում նախկին կոռումպացված վարչակարգին մաս կազմած ուժերի և նրանց աջակիցների կողմից ղարաբաղյան հիմնախնդրի և պատերազմի վտանգի ներքաղաքական շահարկման, «կոնկրետ ուժերի» կողմից որոշակի քաղաքական նպատակներով Հայաստանի և Արցախի միջև տարաձայնությունների, հակասությունների և նույնիսկ թշնամանքի հրահրման փորձերի, Արցախում անձամբ իր և Հայաստանի կառավարության դեմ ստահոդ քարոզչության և Արցախի դեմ «դավադիր պատերազմի» հրահրման, որոշ տարածքներ հանձնելու մասին իր կասկածների ու մտավախությունների հետ։ Իհարկե, պարզ է, որ նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ կալանքից ազատվելու հարցում Արցախի և Հայաստանի Հանրապետության նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին իրենց միջնորդությամբ մեծապես օգնեցին Արցախի ներկա և նախկին նախագահները՝ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, և ընդհանրապես այն ակնհայտ փաստը, որ արցախցի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ և գործիչներ, օրինակ՝ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, Մարտի 1-ի հարցում բացահայտորեն և հրապարակայնորեն աջակցում են իրենց համերկրացուն, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ «զեմլյակին», Փաշինյանը սլաքներն ուղղում է այսպես ասած՝ ղարաբաղյան կլանի կարկառուն ներկայացուցիչների վրա՝ այս համատեքստում չմոռանալով իմիջիայլոց նշել 2016 թ. Ապրիլյան քառօրյա պատերազմի որոշ չպարզված հանգամանքների բացահայտման անհրաժեշտության մասին։
Հայաստանում ներքաղաքական կոնֆլիկտի սրման, առավել ևս Երևանի և Ստեփանակերտի քաղաքական վերնախավերի հակասությունների խորացման հեռանկարն ու «դավադիր պատերազմի» հրահրման մասին Փաշինյանի այս կանխատեսումն, իհարկե, լավ բան չի խոստանում։ Փաշինյանի նշած «կոնկրետ ուժերն» այս մեկ տարվա ընթացքում, իհարկե, ապացուցեցին, որ ռևանշի հասնելու համար՝ պատրաստ են ցանկացած քայլի, անգամ Ղարաբաղի ու անվտանգության հարցերը ամենաստոր ձևով շահարկելուն[1]։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։

– Պարոն Գրիգորյան, ներքաղաքական այս անկայունությունը, Ձեր կարծիքով, կազդի՞ պատերազմի ռիսկերի, Ադրբեջանի ռազմական վարքագծի վրա։

– Ես, ճիշտն ասած, չեմ կարծում, որ Ադրբեջանը ինչ-որ գործողություններ կծավալի մոտ ժամանակներս։ Այստեղ պատճառները տարբեր են։ Ե՛վ միջազգային պատճառներ կան, և՛ ներքին գործոններ։ Ադրբեջանցիները, իրենց ղեկավարությունը, ինչպես հավանաբար նկատել եք, Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո բավական զգուշավոր քաղաքականություն է վարում։ Նրանք, իմ կարծիքով, մի բան հասկացան, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններն այդքան էլ վատ չեն իրենց համար։ Հայաստանում իշխանության եկան և գալիս են մարդիկ, ովքեր պատերազմի հետ ոչ մի առնչություն չունեն, ու իմ կարծիքով՝ իրենց համար դա վատ չէ։ Դա է պատճառը, որ ես չեմ կարծում, որ հիմա իրենք ինչ-որ սխալներ կանեն, կսկսեն ինչ-որ գործողություններ ծավալել, քանի որ իրենք, կրկնում եմ, համարում են, որ Հայաստանում ընթացող պրոցեսներն այդքան էլ վատ չեն իրենց համար։ Հասկանալի է՝ ինչի մասին է խոսքը։ Այն մարդիկ, ովքեր նախկինում առնչվել են պատերազմի հետ, Ղարաբաղից են, հիմա հեռանում են իշխանությունից, ու իրենց տեսանկյունից, – դա իմ կարծիքը չէ, – դա լավ է իրենց համար։ Ուրեմն ես չեմ տեսնում Բաքվի կողմից ցանկություն կամ ինչ-որ շարժ անելու տրամաբանություն։ Չեմ կարծում, որ իրենք հիմա կփորձեն օգտվել Հայաստանի այս իրավիճակից ու կհարձակվեն։ Սա՝ առաջինը։

Երկրորդը, այն ակնարկը, որը արեց Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, թե ինչ-որ ուժեր կարող է ուզենան Ղարաբաղի հարցը շահարկելով՝ ինչ-որ գործողություններ ծավալել, կանխարգելիչ քայլ էր, նախազգուշացում ինչ-ինչ մարդկանց, ովքեր կուզենային սրել հարաբերություններն ու օգտվել իրավիճակից։ Պատահականություն չէ այն, որ Փաշինյանը նման հայտարարություն արեց՝ միգուցե կանխարգելելու համար անցանկալի զարգացումները։ Ու պարզ է, որ դա ուղղված էր ոչ թե ադրբեջանական կողմին, այլ ներսի ուժերին, Ղարաբաղի ուժերին։

– Վերևում արդեն նշվեց այն հանգամանքը, որ Քոչարյանը պատրաստ էր դիմել բոլոր հնարավոր միջոցների՝ կալանքից ազատվելու համար և նույնիսկ Արցախի նախկին ու ներկա ղեկավարներին բերեց դատարանի դահլիճ, որպեսզի միջնորդեն իր համար։ Եվ հետո եկեք չմոռանանք, որ մենք լավ գիտենք, թե ովքեր են «թավշյա հեղափոխությունից» հետո շահարկում Արցախի և «հողեր հանձնելու» հարցը։ Մինչ օրս նրանք հայտարարում են, թե իբր Փաշինյանը իշխանության է եկել «հող հանձնելու» համար։ Ու նման լուրեր տարածող մարդիկ, շրջանակները շատ մոտ են կանգնած նախկին ռեժիմի ղեկավարներին կամ դրան մաս կազմած ուժերին։

– Ես չեմ կարծում, թե այդ մտայնությունը, որ Նիկոլ Փաշինյանը, նոր եկած իշխանությունները ուզում են «հողեր հանձնել», խորացած է հասարակության մեջ ու մեծ արձագանք է տալիս։ Ես դա, ճիշտն ասած, չեմ տեսնում։ Նախորդ տարի մի պահ նման մտավախություն հասարակության շրջանում առաջացավ, բայց Նիկոլ Փաշինյանի մի քանի քայլերից հետո փարատվեցին այդ կասկածները։ Ես չեմ կարծում, որ այդ գործոնը հիմա շատ մեծ դեր է խաղում։ Նորից կրկնեմ՝ նախորդ տարի կար ինչ-որ մտահոգություն, հետո վարչապետը որոշ քայլեր, որոշ հայտարարություններ արեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ, և այդ կասկածները փարատվեցին։

Ես մի ուրիշ համատեքստում եմ նայում այս խնդիրներին, որոնք հիմա առաջացել են։ Պարզ է, որ Արցախի և՛ նախկին, և՛ ներկա նախագահները կարող էին փորձել աջակցել Ռոբերտ Քոչարյանին։ Վերջինս հենց նրանց միջնորդությամբ ազատվեց կալանքից։ Իրենք միասին պայքարել են, իրար ճանաչում են։ Այստեղ ես, ճիշտն ասած, մեծ աղմուկի պատճառ չեմ տեսնում։ Մարդիկ միասին պայքարել են, համարում են, որ իրենք և՛ ընկերներ են, և՛ անցել են ճանապարհ։ Ես այստեղ այդ բացասական համատեքստը չեմ տեսնում։ Բայց ես տեսնում եմ ուրիշ խնդիր, որը շատ լուրջ է։ Պարզվում է՝ այն, որ դատական ինստիտուտները բարեփոխված չեն, այո՛, բերում է բավական ծանր իրավիճակի Հայաստանի ներսում։ Ու ես այստեղ ուզում եմ զուգահեռներ անցկացնել 2018 թվականի հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած հայտնի իրադարձությունների հետ։ Ի վերջո, նախորդ տարվա հոկտեմբերի քաղաքական ճգնաժամը, երբ խորհրդարանում դեռ մեծամասնությունը պահպանող Հանրապետական կուսակցությունը ինչ-որ օրինագիծ փորձեց անցկացնել Ազգային ժողովում, ինչն ակնհայտորեն ապակայունացման որոշում էր… Ազգային ժողովի նախորդ գումարումը, որը դեռ վերընտրված չէր ու չէր արտացոլում երկրում ձևավորված քաղաքական նոր իրողությունները, այո՛, սպառնալիք էր երկրի քաղաքական կայունության համար և այլն, և այլն։ Նույն բացասական դերն այսօր դատական համակարգն է խաղում։ Շատերն այսօր մոռանում են, որ ՀՀ Սահմանադրական դատարանը մոտ մեկ ամիս առաջ սահմանադրական ճանաչեց նախորդ տարվա հոկտեմբերի 2-ին Ազգային ժողովի նախորդ գումարման մեծամասնության կողմից ընդունված օրինագիծը։ Հիշո՞ւմ եք այդ որոշումը։ Բայց դատական ինստիտուտները, դժբախտաբար, չկարողացան նոր իրավիճակում գտնել ճիշտ ձևը աշխատանքի համար՝ միջազգային նորմերին և այսօրվա քաղաքական իրավիճակին համապատասխան։ Ի վերջո, պետք չէ մոռանալ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում իրար ետևից որոշումներ են ընդունվում նախկին իշխանությունների օրոք Հայաստանի դատարանների կողմից կայացված վճիռների վերաբերյալ։ Հայաստանը դրա պատճառով անընդհատ կորուստներ է ունենում՝ թե՛ իմիջային և թե՛ ֆինանսական։ Ես ցավում եմ, որ իրենք չկարողացան ադեկվատ արձագանքել նոր իրավիճակին։ Եթե դատավորները կաշկանդված են որոշում ընդունելու՝ ինչո՞ւ դրա մասին չեն ասում, չեն հրաժարվում այս կամ այն գործից։ Կոնկրետ գործի մասին չէ խոսքը։ Մենք տեսնում ենք, որ նման խնդիրները բավական լայն բնույթ են կրում։ Ուրեմն համարում եմ, որ պետք է սկսենք բարեփոխել դատական մարմինները։ Այն մեթոդները, որ այսօր կիրառվում են, առանձին խնդիր է։ Բայց այն, որ դատական համակարգն այս վիճակում թողնելն ուղղակի սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը, և հետևաբար դատական մարմինները պետք է բարեփոխվեն, վերջին օրերին առավել ակնառու դարձավ։

– Մինչ այս վերջին որոշումը՝ ամեն անգամ, երբ Քոչարյանի թիմն ասում էր, թե դատավորները «զանգերով» են որոշում կայացնում, գործադրի մարմնի ղեկավարն ասում էր, թե դատարանը, դատական իշխանությունը անկախ է, և ինքն իրավասու չէ որևէ կերպ միջամտելու նրա աշխատանքին։ Եթե գիտեին, թե ինչ վիճակ է դատական համակարգում, ավելի ճիշտ չէ՞ր լինի շատ ավելի վաղ հայտարարել, որ դատական համակարգը վստահելի չէ, և մենք չենք կարող վստահ լինել, որ նեկայիս դատավորներն արդար և օբյեկտիվ որոշում կկայացնեն, եկեք նախ բարեփոխենք, հետո անցնենք մյուս խնդիրների լուծմանը։ Հետո տեսնելով, որ Քոչարյանը կարողանում է շատ լավ օգտվել իրավիճակից և ազդել դատավորների վրա, հայտարարեցին, թե «խամաճիկային» դատական իշխանություն է։ Ի դեպ, նույն դատարանը կասեցրել է Քոչարյանի և մյուսների դեմ գործի վարույթը և այն ուղարկել Սահմանադրական դատարան։

– Ես համաձայն եմ այդ հարցադրման հետ՝ ինչո՞ւ չեն արել ավելի վաղ։ Ես կարծում եմ, որ բավական ուշացումով է դա արվում։ Բայց ինչպես ասում են՝ լավ է ուշ, քան երբեք։ Ուրեմն, այո՛, կիսում եմ այդ կարծիքը, որ պետք է ավելի շուտ սկսվեր։ Իմ կարծիքով՝ Փաշինյանն ուզում էր ավելի թավշյա մեթոդներով, քայլ առ քայլ գնալ։ Բայց ինչպե՞ս կարող ես նախկին, բառիս բուն իմաստով հանցավոր ռեժիմից հետո փոփոխությունները քայլ առ քայլ անել։ Անհնար է։ Ու դրանում մենք համոզվեցինք մի քանի օր առաջ։ Ու ես, իմիջիայլոց, չէի կապի այս բարեփոխումները միայն Քոչարյանի գործի հետ։ Միգուցե Քոչարյանի գործը լուրջ առիթ հանդիսացավ Նիկոլ Փաշինյանի համար։

– Այո, պետք է նկատի ունենալ, որ եթե չկա կայացած արդարադատության համակարգ, շատ դժվար է հաջողության հասնել նույն կոռուպցիայի դեմ պայքարում, որովհետև մենք անընդհատ տեսնում էինք նույն պատկերը՝ մարդկանց ձերբակալում էին, հետո դատարանը նրանց բաց էր թողնում։ Հիմա արդեն կարող ենք ասել, որ դա Փաշինյանից կախված չէր։ Ուրեմն այդ մարդիկ կարողանում էին ազդել դատավորների վրա։

– Չէ, դա հասկանում եմ։ Բայց նորից կրկնեմ՝ համաձայն լինելով ձեզ հետ՝ որ դա ավելի շուտ պետք է արվեր, փորձեմ բացատրել, թե ինչու Փաշինյանը հիմա արձագանքեց. քանի որ այս գործը ու էլի շատ գործեր ահազանգ էին Նիկոլ Փաշինյանի համար, որ ժամանակը եկել է։ Բայց ես ամեն դեպքում համաձայն եմ ձեր տրամաբանության հետ՝ ավելի վաղ պետք է սկսեին։

Արամ Սարգսյան

Հ. Գ.

Պարզաբանում

Մեր որոշ ընթերցողներ երբեմն սխալ են ընկալում մեր վերլուծությունները, մեկնաբանությունները, հարցազրույցները՝ հատկապես ղարաբաղյան կոնֆիկտի, անվտանգության խնդիրների, պատերազմի ռիսկերի, հակառակորդի՝ ադրբեջանական կողմի հետագա հնարավոր գործողությունների վերաբերյալ։ Նման թյուրընկալումները ստիպում են մեզ պարզաբանել, որ երբ գրում ենք, օրինակ, հակամարտության սրացման, պատերազմի վերսկսման հավանականության մասին, պետք չէ թյուր կարծիք կազմել, հեռուն գնացող եզրակացություններ անել՝ թե դա մեր ցանկությունն է կամ դրանով հեղինակը ինչ-որ հետին նպատակներ է հետապնդում և այլն։ Ինչպես և շարքային ընթերցողները, այնպես էլ մենք, բնականաբար, խաղաղություն ենք ուզում, ոչ թե պատերազմ։ Բայց մեր համոզմամբ՝ ազատ մամուլը ոչ թե պիտի վարդագույն ակնոցներով նայի իրադարձություններին և կեղծ, արհեստական լավատեսությամբ մեկնաբանի զարգացումները, այլ ներկայացնի իրականությունը։ Անկախ դիտորդի, վերլուծաբանի գործառույթն ու պարտականությունն է խոսել առաջին հերթին խնդիրների մասին, քաղաքացուն, հասարակությանը ներկայացնել իրական վիճակը, լինի դա իրավիճակը՝ կապված Լեռնային Ղարաբաղի հարցի հետ, ներքաղաքական, տնտեսական որևէ հարց կամ մեկ այլ խնդիր, ցանկանալով լավագույնը՝ մարդկանց պատրաստել վատագույն սցենարի՝ անցանկալի զարգացման դեպքում անակնկալի չգալու համար։ Նույն տրամաբանության մեջ, երբ խոսվում է Ադրբեջանի քաղաքականության, ռազմական կամ դիվանագիտական ստրատեգիայի մասին, փորձ է արվում կանխատեսել հակառակորդի հետագա քայլերը և օրինակ, որպես եզրակացություն կամ կանխատեսում նշվում է, որ Ադրբեջանը կարող է գնալ ռազմական ճանապարհով, կրկին հետին մտքեր ու ենթատեքստեր փնտրելը անհեթեթ է ու ծիծաղելի։ Այսօրվա տեղեկատվական պատերազմների և լրատվական անվերահսկելի հոսքերի պայմաններում հակառակորդի ռազմական վարքագծի փորձագիտական գնահատականն ու վերլուծությունը և դրա շուրջ հանրային դիսկուրսի ձևավորումը չափազանց կարևոր նշանակություն ունի հենց անվտանգության տեսանկյունից և միտված է հանրությանը նախապատրաստելու անցանկալի զարգացումների և նվազեցնելու պատերազմի ռիսկերը։ Եվ դա ոչ թե հոռետեսություն է կամ վատը տեսնելու, վատը ցանկանալու ձգտում, այլ պարզապես իրատեսական մոտեցում։ Նման վերլուծություններն ու մեկնաբանությունները պետք է ընկալել հենց ա՛յս իմաստով։

Հղումներ՝

[1] Տե՛ս՝ Միլս-Բոլթոն տանդեմը և Փաշինյանի դեմ կազմակերպված «դավադրությունը» Արցախի հողերը զիջելու մասին, «Քարոզչական պատերազմ և դավադրություն Փաշինյանի դեմ»։ Տե՛ս նաև՝ Ռուսական շահերով «մտահոգվածները» կամ թե ինչպես է զենքի հարցը շահարկվում ընտրությունների նախօրեին։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում