Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ թուրքական իշխանությունները զինվորականներ են գործուղել Ռուսաստան՝ С-400 զենիթահրթիռային համակարգերի շահագործմանը տիրապետելու համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նրա խոսքերով, թուրքական ռազմական կադրերի վերապատրաստումն արդեն սկսվել է:
Նա նաև հավելել է, որ դասընթացները մի քանի ամիս կտևի: Ընդ որում, Աքարը նշել է, որ գործուղված զինվորականների թիվը մշտապես փոփոխվում է:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր Ռուսաստանի հետ C-400-ի համատեղ արտադրության մասին:
Նա նաև հավաստիացրել է, որ Անկարան սահմանված ժամկետում կսկսի ռուսական C-400-ի ձեռքբերումը: