Հյուսիսային Կորեայի լրատվամիջոցները հայտարարել են, որ ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը սկսել է իրեն «անխոհեմ և անիմաստ դրսևորել՝ իշխանության համար մրցավազքում», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հենց դրանով կարելի է բացատրել ԿԺԴՀ ղեկավարության հասցեին վերջերս նրա կողմից արված քննադատությունը, հայտարարել են տեղական լրատվամիջոցները:
«Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածուն նախընտրական քարոզարշավի շրջանակում վերջերս ունեցած ելույթի ժամանակ զրպարտչական արտահայտություններ է արել ԿԺԴՀ ղեկավարության հասցեին: Այն, ինչ նա ասել է, պարզապես թուլամտության սոֆիզմներ են, զուրկ տարրական մարդկային հատկանիշներից, հատկապես քաղաքական գործչի հատկանիշներից»,- ասվում է մեկնաբանության մեջ:
Նշվում է, որ նույնիսկ ԱՄՆ-ում Բայդենը ծաղրի առարկա է հանդիսանում, քանի որ այնտեղ նրան «ցածր IQ-ով հիմար» են համարում: