Friday, 19 04 2024
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը

Ցավալի է, որ 5-րդ շարասյան պարագլխի ազատ արձակման հետևանքով եղավ…

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը հետաքրքիր զարգացումների հիմք հանդիսացավ։ Դատաիրավական համակարգին քիչ թե շատ ծանոթ մասնագետներն անցած մեկ տարվա ընթացքում մեկ անգամ չէ, որ բարձրացրել են այդ համակարգում գլոբալ փոփոխություններ իրականացնելու, անցումային արդարադատություն կիրառելու անհրաժեշտության մասին։ Թե ինչու հապաղեց Փաշինյանը և կտրուկ մեթոդների գնաց միայն Քոչարյանի ազատ արձակվելուց հետո՝ վերջինս իր հայտնի ելույթում չի մեկնաբանել։ Պարզ է սակայն, որ անցած մեկ տարվա ընթացքում էլ վարչապետն ուներ բոլոր լծակները և, որ ամենակարևորն է, ժողովրդի վստահությունը՝ անհրաժեշտ փոփոխություններ իրականացնելու և այսօր նման խնդրի առջև չկանգնելու համար։

https://www.1in.am/assets/uploads/2018/03/01-269.jpg

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով՝ եթե այդ փոփոխությունները շուտ սկսած լինեիք, հիմա արդեն վերջացրած կլինեինք, և բարեփոխումներն ամբողջական կլինեին: « Հայաստանում տեղի ուենցած ակցիայի անունը՝ հատուկ հեղինակները և հասարակությունը, այստեղ ու դրսում անվանեցին հեղափոխություն, ոչ թե բարեփոխություն։ Բաց էինք թողել այն ժամանակը, երբ կարելի էր բարեփոխումներ անել, հիմա արդեն հեղափոխության ժամանակն է։ Այսինքն՝ սահմանադրությունը, օրենքները և ընդունված կարգը լուրջ խոչընդոտ էին Հայաստանի զարգացման, առաջընթացի համար։ Անհրաժեշտ էր տապալել սահմանադրական կարգը, դեն նետել սահմանադրությունն ու օրենքերը և ձենամուխ լինել նոր Հայաստանի կառուցմանը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Արշակյանի՝ այս պրոցեսը սկսվել է գարնանը մեկ տարի առաջ և փուլ առ փուլ իրականություն է դառնում. « ՀՀ քաղաքացիները պետք է ազատ, արդար մրցակցային ընտրություններում ընտրեին ԱԺ՝ ինչը և տեղի ունեցավ, այսինքն՝ նոր իշխանություններն ունեցան լեգիտիմ մի մարմին, որն իր գործունեությամբ, ընդունած օրենքներով, իր նշանակած պաշտոնյաներով՝ վարչապետ, նախագահ, դարձել է լեիգիտիմության, օրինականության աղբյուր։ Այն չափով, որ չափով որ նորաստեղծ ԱԺ-ն՝ մեծամասնությամբ և ընդդիմադիր փոքրամասնություններով, հարգում են նախկին օրենքները, այդ չափով օրինական են, որ չափով որ չեն հարգում՝ այդ չափով դրանք ապօրինի են, փոփոխության ենթակա են և հարգանքի արժանի չեն»։

Մեր զրուցակիցն ընդգծեց. «Մենք հիմա ղեկավարվում ենք ժողովրդի կողմից ընտրված իշխանության որոշումներով ու միջոցառումներով, այդ իմաստով՝ վերջին իրադարձությունը, որ անում է ԱԺ-ի կողմից ընտրված, նշանակված նոր իշխանությունը, նրա որոշ արարքներ չեն կառավարվում ու ղեկավարվում, պայմանավորվում նախորդ ապօրինի իշխանությունների օրոք գոյություն ունեցող, մեզ պարտադրված սահմանադրությամբ և օրենքներով»։

Ըստ նրա՝ հեղափոխության տրամաբանությունը օրինականացնում է այսօրվա իշխանության այդ քայլերը: «Իսկ թե ինչ ձևով արվեց՝ տեխնիկական խնդիր է։ Պետք է հաշվի առնենք այն բարդագույն պայմանները, որում գործում են իշխանությունը և ԱԺ-ն, ինչ ռեսուրսներ ունի, ինչ հմտություն ունի՝ դա նույնպես կարևոր է։ Ես սա համարում եմ այդ հեղափոխության հաջորդ փուլը։ Այսինքն՝ արդեն օրինական Ազգային ժողով, Ազգային ժողովի նշանակած կառավարություն, հիմա արդեն պետք է ձևավորվի նոր արդարադատության բաղադրիչ՝ մեր իրավական պետությունը»։

https://www.tert.am/cache_image/news_images/817/2449722_1/untitled_12-770x510.png

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ամփոփելով տեղի ուենցածը՝ ասաց. «Մենք միշտ ասել ենք, որ դատաիրավական համակարգը սաբոտաժ է անում, մեկ տարի անց հեղափոխական իշխանությունն արձանագրեց մեր մտահոգությունները, ինչն իրականություն է»։

Մակեյանն ընդգծեց. «Ցավոք, պետք է արձանագրենք, որ 5-րդ շարասյան պարագլխի ապօրինի ազատ արձակման որոշման հետևանքն էր, որ Փաշինյանը ստիպված եղավ այդպես արձագանքել։ Բայց, ըստ իս, արձագանքը տեղին էր։ Առաջինը՝ Փաշինյանը հրապարակեց, որ կապ չունի այդ ապօրինի որոշման հետ. չէր բացառվում, որ Ռուսաստանի դիրքորոշման հետ սա կարող էին կապել։ Եվ երկրորդ՝ քանի որ իրականում ընդդիմություն գոյություն չունի, այդ ֆունկցիան 5-րդ շարասյունն է վերցրել իր վրա կամ նախկին իշխանության սատելիտները, ուստի Փաշինյանը նաև ընդդիմության ֆունկցիան վերցրեց իր վրա։ Բաներ կան, որ նա չի կարող վարչապետի կարգավիճակով անել»։

Մեր զրուցակիցը նշեց. «Փաշինյանը ժողովրդի վրդովմունքը տարավ հանրահավաքի՝ դրանով կանխելով ինքնաբուխ այլ զարգացումներ, վենդետաներ։ Այսինքն՝ երկու քայլ կատարեց, որը ոմանց կողմից համարվում է հակասահմանադրական, բայց դրանք, մեծ հաշվով, իրավիճակը վերահսկելու ճիշտ քայլեր են, ժողովրդական ցասումը դուրս բերելու ինքնահոս այլ հարթություններից»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում