Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Որոշման արժեքը. Մխիթարյանը ստիպված կլիներ մեկնել Բաքու, եթե…

Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու՝ Եվրոպա լիգայի եզրափակչին: «Մեծ ցավով տեղեկացնում ենք, որ Հենրիխ Մխիթարյանը թիմի հետ չի մեկնի Բաքու՝ Եվրոպա լիգայի եզրափակչին: Մենք մանրակրկիտ ուսումնասիրել ենք Մխիթարյանին թիմի կազմում ընդգրկելու բոլոր տարբերակները, սակայն խնդիրը Մխիթարյանի և նրա ընտանիքի հետ քննարկելուց հետո որոշում ենք ընդունել, որ նա չի մասնակցի խաղին: Մենք ՈՒԵՖԱ-ին մեր խոր անհանգստությունն ենք հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Մխիթարյանը առանցքային խաղացող է եղել մեզ համար եզրափակչի ճանապարհին, և մենք մեծ կորուստ ենք կրում»,- ասված է լոնդոնյան ակումբի հայտարարության մեջ:

Ավելի ուշ կայացված որոշմանն անդրադարձավ նախ Մխիթարյանը՝ նշելով, որ մեծ ցավ է ապրում, որ չի կարողանա իր թիմին օգնել նման պատասխանատու խաղում: «Հաշվի առնելով բոլոր արդիական տարբերակները՝ մենք եկանք այն եզրակացության, որ պետք չէ թիմի հետ մեկնել Եվրոպա լիգայի եզրափակիչին: Նման խաղեր ֆուտբոլիստների համար ոչ հաճախակի են պատահում, և ինձ համար մեծ ցավ է այն բաց թողնելը: Ես երկրպագելու եմ իմ թիմակիցներին: Եկեք տուն բերենք գավաթը»,- նշել էր մեր ֆուտբոլիստը:

Բնական է, որ տեղի ունեցածը մեծ հիասթափություն է առաջացրել ոչ միայն հայ երկրպագուների շրջանում, այլև ֆուտբոլի աշխարհում: Ըստ էության քաղաքական խնդիրը կարող է լուրջ ազդեցություն ունենալ եվրոպական ակումբային հեղինակավոր մրցաշարի եզրափակչի ելքի վրա: Մխիթարյանն «Արսենալի» առանցքային ֆուտբոլիստներից էր, և նրա բացակայությունը բացասական առումով կփոխի մրցավեճի ընթացքը:

«Սա վատ նորություն է, բայց ոչինչ չենք կարող անել: Սա շատ անձնական որոշում է, և մենք պետք է հարգենք այն: Հիմա քաղաքական խնդիրները չեմ հասկանում, բայց պետք է հարգեմ այդ որոշումը: Այսօր առավոտյան խոսել եմ Մխիթարյանի հետ. դա անձնական որոշում է: Ես հարգում եմ Հենրիխին: Նա ցանկանում է խաղալ՝ օգնելով թիմին, բայց նրանք խոսեցին ընտանիքի հետ ու որոշեցին չգալ: Հասկանում եմ, որ սա շատ անձնական որոշում է իր ընտանիքի համար՝ մտածելով նաև իր երկրի մասին: Չեմ կարող նրան համոզել գալ մեզ հետ, քանի որ ես հարգում եմ նրան: Ինձ համար շատ կարևոր էր, որ նա մեզ հետ լիներ խաղին ու օգներ իր որակներով ու ունակություններով, բայց ոչինչ իմ ձեռքերում չէ: Ամեն դեպքում, ես միանգամայն հարգում եմ Հենրիխի որոշումը»,- ասել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին:

Վերջինիս այս հայտարարությունից պարզ է դառնում, որ մեր հավաքականի ավագը Ադրբեջանի մայրաքաղաք չի մեկնելու ավելի շատ սեփական նախաձեռնությամբ: «Արսենալի» և Մխիթարյանի հայտարարությունից անմիջապես հետո հայտարարությամբ էր հանդես եկել նաև ՈՒԵՖԱ-ն՝ նշելով, որ Հայաստանի հավաքականի ավագը Բաքվում որևէ խնդիր չէր ունենա, և բոլոր հարցերը լուծված էին:

«ՈւԵՖԱ-ն, համագործակցելով «Արսենալի» հետ, աշխատանքներ է տարել, ինչի արդյունքում Ադրբեջանի իշխանությունների կողմից երաշխիքներ էինք ստացել այդ երկրի տարածքում ֆուտբոլիստի անվտանգության ապահովման վերաբերյալ: Այդ երաշխիքների շնորհիվ մենք կարող էինք ապահովել ֆուտբոլիստի և ակումբի մյուս ներկայացուցիչների՝ Բաքու անվտանգ ուղևորությունը: Ակումբը տեղյակ էր այն ջանքերից, որ գործադրել էին ՈՒԵՖԱ-ն և Ադրբեջանի իշխանությունները, բայց որոշեց ֆուտբոլիստին չտանել եզրափակիչ խաղին: Մենք պետք է հարգենք ակումբի և ֆուտբոլիստի անձնական որոշումը»,- նշված է ֆուտբոլային կառույցի հայտարարության մեջ:

Կայացված որոշումը, սպասվածի համաձայն, սոցիալական ցանցերում ոչ միանշանակ արձագանք է գտել: Մասնավորապես, մեր հայրենակիցներից շատերն այն կարծիքին են, որ Մխիթարյանն այնուամենայնիվ պետք է մեկներ Բաքու: Ավելին, շատ է խոսվում մեր կիսապաշտպանի՝ Բաքվում գոլ խփելու, ինչպես նաև հայկական եռագույնը ծածանելու մասին: Բնական է, որ բոլորս մեծ հպարտություն և ցնծություն կապրեինք, եթե դա տեղի ունենար, բայց…

Կարծում ենք՝ սա այն դեպքը չէ, երբ Մխիթարյանին պետք է քննադատության ենթարկել Բաքու չմեկնելու համար: Այո, մեզնից յուրաքանչյուրը նույնիսկ անհրաժեշտ անվտանգության միջոցների բացակայության դեպքում հնարավոր է պատրաստակամություն հայտներ Ադրբեջան մեկնելու և ամեն ինչ աներ Հայաստանի պատիվը բարձր պահելու համար: Հայաստանցի շատ մարզիկներ են մեկնել Բաքու, մասնակցել տարբեր տեսակի միջազգային մրցաշարերի: Շատերի մեջ հարց է ծագում՝ ինչո՞ւ այդ մարզիկները առանց երկմտելու մեկնեցին Բաքու, իսկ Մխիթարյանը հրաժարվեց: Որպեսզի պատկերն ավելի պարզ լինի, նշենք, որ ի տարբերություն Բաքու մեկնած հայաստանցի մարզիկների՝ Մխիթարյանը չի ներկայացնում երկիր: Նա ընդամենը լոնդոնյան թիմի մի մասնիկն է: Եթե, օրինակ, Մխիթարյանը լիներ բռնցքամարտիկ կամ ըմբիշ և անվտանգության բոլոր երաշխիքները Ադրբեջանի կողմից ներկայացվելու դեպքում հրաժարվեր մեկնել մրցավայր, պատկերը բոլորովին այլ կլիներ: Եթե Մխիթարյանը դե յուրե լիներ Հայաստանի ներկայացուցիչ, և նժարին դրված լիներ մեր երկրի պատիվը, ապա բոլորս մեզ իրավունք կվերապահեինք պահանջել մեկնել Բաքու և պայքարել մինչև վերջ: Այդ դեպքում Մխիթարյանը ստիպված կլիներ մեկնել Բաքու:

Ընդունենք, որ մեր հավաքականի ավագը մեծ պրոֆեսիոնալ է, խաղում է պրոֆեսիոնալ թիմում: Նա կայացրել է պրոֆեսիոնալ որոշում, որը, կարծում ենք, արժանի է հարգանքի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում