Thursday, 25 04 2024
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել

Սա դեղին քարտ էր ԵԽԽՎ-ի կողմից. չպետք է դիմենք այնպիսի քայլերի, որոնք մեր գործընկերների կողմից ոչ միանշանակ կընկալվեն

Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող զարգացումներին արձագանքել է նաև ԵԽԽՎ-ն։ ԵԽԽՎ համազեկուցողներ Յուլիա Լովոչկինան և Անդրեյ Սիրսելջին, մասնավորապես, իրենց մտահոգությունն են հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատարանները շրջափակելու կոչի կապակցությամբ. «Քաղաքական շահագրգիռ կողմերը պետք է ձեռնպահ մնան գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես ճնշում դատական համակարգի վրա։ Դատական համակարգի անկախությունը նախապայման է օրենքի գերակայության համար, և օրենքի գերակայությունը լավագույնս ծառայում է այն դեպքում, երբ բացակայում է քաղաքական գործիչների միջամտությունը»։

Համազեկուցողները միաժամանակ նշել են, որ իրենք գիտակցում են, որ հանրության արձագանքն այս որոշման հանդեպ ընդգծում է դատական համակարգի նկատմամբ հանրության վստահության դեռևս ցածր մակարդակը: «Դատական բարեփոխումները շարունակում են առաջնահերթ լինել, և մենք ողջունում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատական համակարգի հեռանկարային բարեփոխումների, մասնավորապես` կոռուպցիայի դեմ պայքարի, ինչպես նաև Եվրոպայի խորհրդին ասոցացվելու մտադրությունը»,- ամփոփել են համազեկուցողները։

https://www.1in.am/assets/uploads/2018/12/NEWS.00_11_46_20.Still411.jpg

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը ԵԽԽՎ հայտարարությունը մտահոգիչ չի համարում։ Նա «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ համազեկուցողները և՛ տեսնում են փոփոխությունների անհրաժեշտություն և քննադատում դրա իրականացման ճանապարհը։ Այդ դեպքում, ըստ քաղաքագետի, պետք է նշվեն փոփոխությունների իրականացման մեխանիզմները: «Հայաստանում իրականացվող ցանկացած գործընթաց մենք կարող ենք արժևորել ու գնահատել բացառապես 2018 թվականի մայիսի 2-ի արդյունքներով։ Ժողովուրդը, նունիսկ ոչ միայն մեր համաքաղաքացիները, մերժել են Սերժին, այսինքն՝ մերժվել է հին, վաշխառուական, օտարի ռեժիմը սպասարկող իշխանությունը։ Դրանից դուրս օրենքի մեկնաբանությունը հակաիրավական է ու չի բխում հայ ժողովրդի սուվերեն իրավունքից։ Սրա ենթատեքստում խիստ տրամաբանական են, անհրաժեշտ, բայց որոշ ժամանակով նաև ուշացած՝ ՀՀ իշխանությունների իրականացրած փոփոխությունները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Շիրինյանն ընդգծեց՝ դատական համակարգում փոփոխությունների անհրաժեշտությունը հրամայական է, դեռ մեկ տարի առաջ պետք է իրականացվեր, այլապես այսօր, նրա բնորոշմամբ, հանցագործն ազատության մեջ չէր լինի: «Մենք պետք է ողջունենք ԵԽԽՎ-ի անդրադարձը, ես որևէ մտահոգիչ բան չեմ տեսնում: Կարևոր է, որ իրենք ևս կիսում են այդ փոփոխությունների անհրաժեշտությունը, իսկ մեխանիզմների մասին պատկերացումները կարող են տարբեր լինել։ Օրինակ՝ ժամանակին Դը Գոլը, որքան հիշում եմ, կասեցրեց Ֆրանսիայի ամբողջ դատական համակարգի աշխատանքը,- այն Ֆրանսիայի անցյալը արտացոլող համակարգ էր,- և նշանակեց նոր երիտասարդ դատավորներ։ Հայաստանը կարող է օգտվել նախադեպային այդ իրավիճակից, ես որևէ խնդիր չեմ տեսնում»,- նշեց քաղաքագետը։

Փորձագետ Արմեն Վարդանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ Հայաստանը մշտական մոնիտորինգի տակ է, և բնական է, որ ԵԽԽՎ-ն պետք է արձագանքեր դատարանները շրջափակելու հանգամանքին: «Այստեղ լուրջ խնդիր կա, և պատահական չէ, որ միջազգային իրավունքի մի շարք մասնագետներ, իրավապաշտպաններ ու իրավաբաններ նկատեցին, որ դա անթույլատրելի է և, ըստ էության, կարող է դիտարկվել իշխանության մի թևի ճնշում մյուս թևի նկատմամբ։ Հույս ունեմ, որ իշխանությունները սրանից դասեր կքաղեն ու չեն դիմի այնպիսի քայլերի, որոնք ոչ միանշանակ կընկալվեն մեր միջազգային գործընկերների կողմից»,- ասաց նա։

Վարդանյանը չի կարծում, թե Հայաստանը սրանով լուրջ խնդիրներ կունենա. «Սա ընդամենը զգուշացում էր, նույնիսկ դեղին քարտ: Խնդիրներ կառաջանան, եթե նման կարգի քայլերը պարբերական ու շարունակական բնույթ ստանան։ Առաջին անգամվա համար կբավարարվեն այսպիսի հայտարարություններով, իսկ եթե շարունակվի այսպես՝ ավելի կոշտ կլինեն»,- նկատեց փորձագետը։

Ըստ Վարդանյանի՝ վարչապետ Փաշինյանի գործողություններն ու նպատակն անհասկանալի էին: «Ճիշտ կլիներ, որ Փաշինյանը բարեփոխումների վերաբերյալ այդ ելույթն ունենար առանց դատարանները շրջափակելու մասին կոչի։ Այդ դեպքում քննադատությունների դոզան ավելի քիչ կլիներ, իսկ աջակցությունը՝ շատ։ Իսկ վարչապետը տեսնելով, թե ինչ քննադատությունների տարափ կա, այնուամենայնիվ գնաց այդ անհասկանալի քայլին»,- նկատեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում