Friday, 19 04 2024
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են

Քոչարյանի դատավորը փակել է բողոքարկման բոլոր ելքերը. ինչ կորոշի ՍԴ-ն

«Մի տեսակ թարս գործընթաց է գնում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Անկախ դատավոր» ՀԿ նախագահ, նախկին դատավոր Պարգև Օհանյանը՝ անդրադառնալով դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից Մարտի 1-ի գործից անջատված գործի քննությունը կասեցնելու և ՍԴ ուղարկելու որոշմանը։

Հիշեցնենք, որ երեկ դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշմամբ կասեցվեց Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, 2008-ին ՀՀ պաշտպանության փոխնախարարներ Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի վերաբերյալ քրեական գործի վարույթը և ուղարկվեց Սահմանադրական դատարան:

Ուշագրավն այն է, որ կողմերից ոչ ոք տեղյակ չի եղել, որ գործի վարույթը կասեցվել է և այն ուղարկվել ՍԴ։ Գործընթացի մասին տեղյակ չի եղել անգամ գլխավոր դատախազությունը։ Նշենք, որ դատախազությունն արդեն իսկ վերաքննիչ բողոք է ներկայացնելու Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ մայիսի 18-ին կայացված որոշման դեմ: Արդեն իսկ ելքագրվել և դատարան է ուղարկվել նաև դատավոր Դավիթ Գրիգորյանին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդությունը:

Ինչ վերաբերում է քրեական գործի վարույթը կասեցնելուն և ՍԴ դիմելուն, ապա գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացրեց, որ դրա վերաբերյալ դատարանի որոշումը ստանալուց և հիմքերն ուսումնասիրելուց հետո ՀՀ դատախազությունը դիրքորոշում կարտահայտի այն բողոքարկելու վերաբերյալ:

Պարգև Օհանյանի խոսքով՝ դատավորը այս որոշումը պետք է կայացներ ավելի վաղ, եթե նման մտադրություն ուներ: «Դատարանը, երբ գործը ընդունում է վարույթ, 15 օրվա մեջ պետք է կայացնի օրենքով նախատեսված որոշումներից որևէ մեկը՝ գործը նշանակի դատական քննության, կարճի գործը, կասեցնի գործի քննությունը, ինքնաբացարկ հայտնի, գործը վերադարձնի մեղադրողին։ Այս որոշումներից մեկը կայացնելու հետ մեկտեղ դատարանը պետք է քններ նաև խափանման միջոցի հարցը։ Ընդ որում՝ այս բոլոր գործողությունների համար նիստ չի պահանջվում։ Բայց դատարանը երկար-բարակ դատական նիստ արեց խափանման միջոցի փոփոխության համար, փոփոխեց խափանման միջոցը, ապա նոր կասեցրեց վարույթը և ուղարկեց Սահմանադրական դատարան։ Դատավորը առանց նիստ անելու պետք է կայացներ, ասենք, կասեցնելու մասին որոշումը և ՍԴ դիմելու հարցը և անդրադառնար խափանման միջոցին»,- ընդգծեց Օհանյանը։

Նախկին դատավորը չցանկացավ գնահատական տալ դատարանի որոշմանը՝ համարելով, որ տրվողը պետք է լինի քաղաքական գնահատական, որը չի ցանկանում տալ, իսկ իրավական գնահատական տալը կարող է դիտվել որպես ուղղորդում։

Նախկին դատավորն ամեն դեպքում որոշակի վերապահումներ ունի Սահմանադրական դատարանի կողմից կայացվելիք որոշման մասով։

Նշենք, որ դատարանը ՍԴ է դիմել Քոչարյանին և մյուսներին առաջադրված ՀՀ ՔՕ 301.1 հոդվածի (սահմանադրական կարգը տապալելը) սահմանադրականության հարցը պարզելու հիմքով, ինչպես նաև Քոչարյանի անձեռմխելիության մասով։

Օհանյանի խոսքով՝ օրենքը սահմանում է, որ արարքի հանցավորությունը որոշվում է արարքը կատարելու պահին գործող օրենքով։ «Արարքը կատարելու պահին այս հոդվածը չի եղել, եղել է մեկ այլ հոդված՝ մի քիչ այլ ձևակերպմամբ, որն ավելի էր համապատասխանում նախկին իշխանությունների արարքին՝ իշխանությունը բռնությամբ պահելը։ Սա իմ կարծիքն է։ Հարցը Սահմանադրական դատարանի լիազորությունների շրջանակում է, և սպասենք-տեսնենք՝ ինչ որոշում կլինի»,- ընդգծեց Օհանյանը։

Սահմանադրագետ Վարդան Այվազյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այնպես չէ, որ դատավորի քայլը խորամանկ քայլ է եղել։ Խնդիրն այն է, որ դատարանը համարում է, որ 300.1 հոդվածը իրավական որոշակիություն չունի։ Քրեական օրենսգրքի այս հոդվածն անորոշ է ձևակերպված, և դատարանը խնդիր ունի պարզաբանման, մեկնաբանման, որպեսզի հստակ լինի, թե այն ինչպես պետք է կիրառվի։ «Կարծում եմ՝ այն հակասահմանադրական չի ճանաչվի, քանի որ, իմ կարծիքով, այդտեղ հակասահմանադրական բան չկա: Այնուամենայնիվ, դատարանին անհրաժեշտ է դիրքորոշում Սահմանադրական դատարանից այդ նորմի մեկնաբանման վերաբերյալ, որպեսզի հետագայում ավելի ճիշտ կողմնորոշվի, և ցանկացած դատավճիռ կայացնելիս այդ վճիռը հիմնավորված լինի։ Շատ դատավորներ նման դեպքերում դիմում են ՍԴ, որպեսզի մեկնաբանություն ունենան և ըստ այդմ կայացնեն որոշում»,- ասաց Այվազյանը։

Ամեն դեպքում, սահմանադրագետի խոսքով, եթե Սահմանադրական դատարանը որոշեց, որ քրեական օրենսգրքի այդ հոդվածը հակասում է Սահմանադրությանը, ապա մեղադրանքն այդ մասով կկարճվի, քրեական հետապնդումը մեխանիկորեն կդադարեցվի։ «Բայց եթե Սահմանադրական դատարանը չճանաչի հակասահմանադրական և համապարփակ դիրքորոշում արտահայտի, մեկնաբանի քրեական օրենսգրքի այդ նորմը, ապա և՛ մեղադրական կողմի, և՛ դատարանի համար շատ ավելի հեշտ կլինի հետագա դատավարությունը վարելը»,- ընդգծեց Այվազյանը։

Սահմանադրագետի խոսքով՝ ստեղծված իրավիճակին չհասնելու համար իշխող ուժը, ունենալով մեծամասնություն նաև օրենսդիրում, պետք է ավելի վաղ նախաձեռներ օրենսդրական փոփոխություններ կատարել դատաիրավական համակարգում։ Դա չարվեց, և հիմա սկսեցին խոսել վիրաբուժական միջամտության մասին։

Ինչ վերաբերում է անձեռնմխելիության մասով ներկայացված բողոքին, ապա, սահմանադրագետի խոսքով, դա աբսուրդ է, քանի որ նախագահին և այլ պաշտոնյաներին տրված անձեռմխելիությունը ամրագրված է Սահմանադրությամբ, և սահմանադրական դատարանը չի կարող որոշել՝ սա համապատասխանո՞ւմ է Սահմանադրությանը, թե՞ ոչ։

Ի դեպ, երեկ երեկոյան պարզ դարձավ, որ դատարանը, քրեական գործը կասեցնելով և ՍԴ ուղարկելով, տուժող կողմին զրկել է որոշումը բողոքարկելու հնարավորությունից։ Մարտի 1-ի գործով տուժող կողմի ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը երեկ տեղեկացրեց, որ դատավոր Գրիգորյանի ընդունարանից տեղեկացել է, որ բողոքարկման ենթակա և դեռ չբողոքարկված որոշումն արդեն իսկ ի կատար է ածվել, և քրեական գործը բոլոր հատորներով ուղարկվել է ՍԴ՝ ապօրինաբար և քրեական դատավարության կանոնների կոպտագույն խախտումներով դատավարության բոլոր կողմերին զրկելով այն բողոքարկելու հնարավորությունից։

«Քրեական գործն իր ողջ նյութերով հանդերձ ՍԴ ուղարկելով՝ մեր բողոքարկման իրավունքը, փաստացի, այլևս դադարել է, քանի որ առանց քրեական գործի նյութերի՝ վերաքննիչ քրեական դատարանը մեր բողոքը լսել չի կարող»,- գրել էր Գրիգորյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում