Saturday, 20 04 2024
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ

«Չի կարելի Ամուլսարի շահագործումը թույլատրել՝ որքան էլ որ պետությանը շանտաժի ենթարկեն»

Տարեսկզբին «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության փոխնախագահ Արմեն Ստեփանյանը չէր բացառում, որ դատարան կդիմեն՝ կառավարությունից պահանջելով իրենց կրած կորուստների փոխհատուցում: Նա հայտարարել էր, որ Ամուլսար տանող ճանապարհները փակել են ապօրինաբար, ինչի հետևանքով ընկերությունը մեծ կորուստներ է կրում: Հատուկ շեշտել էր, որ տեղի ունեցողի արդյունքում ընկերության շուրջ 1300 աշխատակից գործազուրկ են դառնում:

Այս հայտարարությանը հետևեցին ուրիշները՝ «միջազգային կառույցների խողովակներով», դեսպանի շութերով, ամերիկյան պետդեպարտամենտի անանուն հայտարարության տեսքով, հետո նաև Հայաստանի կառավարությանն ուղղված «հիշեցումներ» եղան «Լիդիանի» խնդրի մասին, դրանով իսկ անուղղակիորեն ճնշում գործադրվեց ՀՀ կառավարության վրա: Մասնավորապես, ամերիկյան պետդեպարտամենտը, առանց անունը տալու, գրում է, որ ավելի քան հազար մարդ դառնում է գործազուրկ, դրանով իսկ նրանց իրավունքներն են ոտնահարվում: Հետո «Լիդիանի» ներկայացուցիչն էլ հայտարարում է, որ իրենց համար ընդունելի չեն միջազգային ուսումնասիրության արդյունքները, երբ ՀՀ-ն իր սուղ միջոցներից 390 հազար դոլար տալիս է այդ ուսումնասիրությանը:

Գրեթե նույն ընթացքում Ամուլսարի խնդրին առանձին տողով անդրադառնում են Fitch-ի զեկույցում: Այս զեկույցում ընդհանուր առմամբ նշվում է, որ կառավարության ֆիսկալ և տնտեսական քաղաքականությունը համապատասխանում է ԱՄՀ-ի սահմանած ակնկալիքներին, որ 2018 թ. տնտեսական աճը դանդաղել է, բայց տեսանելի է եղել: Զեկույցում թեև մատնանշվում են որոշակի տնտեսական խնդիրներ ու բարդություններ, խիստ բացասական մակրոտնտեսական վերլուծություն չկա, բայց առանձին տողով անդրադարձ կա Ամուլսարի խնդրին՝ նշելով, որ «Ամուլսարի շուրջ ստեղծված անորոշության նվազումը կնպաստի արտահանման աճին և օտարերկրյա ներդրումների դրական հեռանկարին»: Ընդ որում՝ Fitch-ը սա անում է երկրորդ անգամ:

Ամուլսարի մասին անդրադարձ կար նաև դեկտեմբերի զեկույցում, որում նշվում էր, որ բողոքի ակցիաների պատճառով ծրագրի դադարումն անորոշություն է ստեղծում ոլորտում: Հիմա արդեն երկրորդ անդրադարձն է նույն բիզնես ծրագրին: Սրանից հետո որոշ ժամանակ կարծես Լիդիանի հետ կապված լռություն էր, եթե, իհարկե, չհաշվենք ամերիկացի մեր հայրենակից, Նյու Յորքի հաշտարար դատավորի մեկնաբանությունն այդ առիթով: Նա նշում էր, որ պետք չէ այդպես վախենալ, շանտաժների ենթարկվել, որովհետև արբիտրաժային դատարան դիմելն ու այնտեղ հաղթանակ ակնկալելը այդքան էլ հեշտ գործ չէ: «Բայց դա չի նշանակում, որ պետք չէ անհանգստանալ: Համարում էր, որ այդ հարցը պետք է լուծել արտադատարանական հաշտարարի հաշտության միջոցով:

Ինչ վերաբերում է իր անձնական կարծիքին ներդրումների վերաբերյալ, ասում էր, որ կարող է և հակառակը լինել: Եթե լուրջ հիմնավորում լինի, որ իսկապես դա բնապահպանական և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն է ունենալու, հավելած այլ՝ անօրինական, հասկանալի խնդիրները, որ չասենք, ոչ մի ներդրող չի ասի, որ ճիշտ չեն արել»:

Եվ ահա, որոշակի լռությունից հետո օրերս այս խնդրին է անդրադարձել Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Լին Թրեյսին՝ նշելով, որ կարևոր է, որ նման վեճերի ժամանակ հնարավոր լինի հասնել արագ և արդյունավետ կարգավորման: «Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ աշխատենք կառավարության հետ՝ բիզնեսի նեդրումների համար նպաստավոր, կանխատեսելի և թափանցիկ միջավայր ձևավորելու համար: Դա կարևոր է ոչ միայն ամերիկյան, այլև միջազգային ներդրողների համար: «Լիդիանն» այդ ներդրողներից մեկն է, և կարևոր է, որ միջազգային ներդրողները գործեն տեղի օրենքներին համապատասխան»,- ասել է նա:

Ընկերությանը վերաբերող մեկ այլ նորություն ևս արձանագրվեց: «Լիդիան Արմենիան», սպառնալիքներից անցնելով գործի, հանքի շահագործման խոչընդոտները վերացնելու համար դիմել էր դատարան՝ ներկայացնելով 2 պահանջ. պարտավորեցնել ոստիկանությանը՝ վերացնել ներխուժումն իր տարածք, որ կարողանան աշխատել, քանի որ ոստիկանությունը չէր արձագանքել իր դիմումներին։ Երկրորդ՝ «Լիդիանը» դիմել էր դատարան՝ խնդրելով պարտավորեցնել դատախազությանը՝ քրգործ հարուցել: Առաջին ատյանը մերժել էր «Լիդիանի» այդ պահանջը, իսկ վերաքննիչը բավարարել էր։ Փաստորեն, դատարանը բավարարել է «Լիդիանի» երկու պահանջն էլ, ինչը, կարծես, ՀՀ կառավարությանը ավելի ծանր վիճակի առաջ է կանգնեցնում այս առումով:

https://i.ytimg.com/vi/MeugnARANrk/maxresdefault.jpg

«Լիդիանի» գործի առնչությամբ մեր խնդրանքով իր տեսակետն է ներկայացնում տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

Ցանկացած պետության հետ շանտաժի լեզվով խոսելը ամենավատ ու ամենաթույլ տարբերակն է: Եթե շանտաժ են անում, կհետևի, որ իրենց դիրքերում ինչ-որ բան այն չէ: Ինձ համար հստակ հասկանալի է, թե ինչն այն չէ: Ըստ իս՝ որևէ հիմնավորում պետք չէ այն առումով, որ Ամուլսարն ընդհանրապես շահագործման ենթակա չէր: Իմ տեսակետը պայմանավորված է համաշխարհային փորձի ուսումնասիրմամբ: Ես ոչ վաղ անցյալում շուրջ երկու տարի զբաղվել եմ մետաղական հանքարդյունաբերության ուսումնասիրությամբ: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Ամուլսարը շահագործվելու է 10 տարի, հետո փակվելու է: Դրանից հետո ի՞նչ է լինելու այնտեղ: Ռեկուլտիվացիա հաստատ չի արվելու, չի վերականգնվելու և դառնալու է անմարդաբնակ, անպիտան բոլոր առումներով: Եթե մենք Ջերմուկը ընդունում ենք որպես ազգային արժեք, եթե ունենք մի ջերմուկ, որը շատ գրավիչ է հենց Ջերմուկ լինելով, իր բուժիչ ջրերով, բնությամբ, ինչո՞ւ ենք ուզում Ջերմուկին Ամուլսար կպցնել: Չի կարող լինել այնպես, որ դրսի հանգստացողը, զբոսաշրջիկը «Գուգլով» փնտրի Ջերմուկ ու չտեսնի Ամուլսարի շահագործվող հանքը: «Գուգլը» միաժամանակ բերելու է նաև Ամուլսարը, ու հնարավոր չէ, որ որևէ նորմալ մարդ համաձայնի գալ այնտեղ հանգստանալու:

Եթե կա ոսկու հանք, դա նշանակում է ծանր մետաղ՝ հասկանալի հետևանքներով: Հիմա ներդրումներ կանեն, հարյուրավոր աշխատողներ կան, բայց 10 տարի հետո այնտեղ բացարձակապես ոչնինչ չենք ունենա: Իսկ այսօր այդ տարածքներում իդեալական, անձեռակերտ միջավայր է: Հայաստանը չի կարող նման բան իրեն թույլ տալ: Իմ կարծիքով՝ հանքարդյունաբերական մեր բոլոր ծրագրերն ունեցել են այլ նպատակ՝ փողերի լվացում: Որովհետև բոլորը գրանցված են օֆշորային գոտիներում:

Թե ինչ հարկային սխեմաներում են նրանք գտնվել, որտեղ ինչքան հարկ են վճարել, դրանից ՀՀ-ն ինչքան է օգտվել՝ գրեթե ոչինչ պարզ չէ: Ի վերջո, դա պետական սեփականություն է, և մենք, որպես քաղաքացիներ, իրավունք ունենք պահանջելու մեր գումարները, որ դրանից երկիրը պետք է ստանար: Այդ ամեն ինչի մասին չենք խոսում, բայց դրա փոխարեն ունենք Թեղուտ, որի պայքարի արդյունքը եղած տեխնոլոգիական աղետն է: Ունենք պղնձաձուլարան, ունենք Քաջարան: Թե ինչ է կատարվում այնտեղ այդ թափոնների, պոչամբարների հետ՝ ոչ ոք չգիտի: Թող ոչ ոք պատասխանատվություն չվերցնի, թե այնտեղ հիմա այնպիսի միջավայր է, որ առողջությանը վտանգ չի ներկայացնում, կամ ՀՀ-ի այդ տարածաշրջանի համար սպառնալիք չէ: Հակառակը: Մենք անվերահսկելի շահագործման տեմպ ենք վերցրել: 2001-ից մինչև հիմա 30 մլն տոննայից ավել հումք է հանվում, որից 350 հազար տոննայի չափով խտանյութ կամ հում վիճակում դուրս ենք ուղղել: Այս ամենը ինձ մեկ անգամ ևս համոզում է այսօրվա փաստացի իրավիճակը, որ չի կարելի Ամուլսարի շահագործումը թույլատրել՝ որքան էլ որ պետության հետ շանտաժի լեզվով խոսեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում