Tuesday, 23 04 2024
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել

Հրատապ հանրահավաք՝ Արցախյան հարցի շահարկումով. ՀՅԴ-ն՝ Քոչարյանի բևեռո՞ւմ

ՀՅԴ-ն մայիսի 23-ին, ժամը 19:00-ին, Ազատության հրապարակում հրավիրում է հանրահավաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Թե ինչ օրակարգով կլինի ՀՅԴ հանրահավաքը՝ առայժմ հստակ չէ։ Ուշագրավ է, որ «Հրատապ» նախաբանով սկսվող հանրահավաքի մասին հաղորդագրությունը կուսակցությունը տարածում է այն ժամանակ, երբ երկրում բավականին լարված իրավիճակ է՝ Մարտի 1-ի գործի, Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության և  դատական համակարգում տիրող սաբոտաժային տրամադրությունների ֆոնին։ Արդյոք ՀՅԴ-ն իր աջակցությունը կհայտնի՞ Քոչարյանին՝ պարզ չէ։ Սաղաթելյանն ավելի վաղ  մեր լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտարարել էր, որ հնին վերադարձ չի լինելու, և ՀՅԴ-ի օրակարգում Քոչարյանին աջակցելու հարց չկա։ Արդյոք ստեղծված իրավիճակը կպարտադրի՞ օրակարգային փոփոխություններ նաև այս կուսակցության համար՝ պարզ կդառնա առաջիկայում։

Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանի կարծիքով՝ ՀՅԴ-ից պետք է ակնկալել իրենց քաղաքական դիրքորոշման հստակեցում: «Ես կարծում եմ՝ այնտեղ կլինեն բավականին կոշտ հայտարարություններ, և իրենք կդիրքավորվեն որպես ընդդիմադիր կուսակցություն։ Եթե ամիսներ առաջ իրենք ասել էին, որ ուզում են այս իշխանություններին «տուն ուղարկել», հիմա, ըստ իս, օգտվելով ներքաղաքաղական իրավիճակից, նրանք կփորձեն ակտիվանալ և արդեն ակնհայտորեն ձևավորվող ընդդիմադիր բևեռի կորիզ դառնալ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Բաղդասարյանն ընդգծեց. «ՀՅԴ-ն հիշեցնում է իր գոյության մասին և, հաշվի առնելով ընթացող ակտիվ քաղաքական պրոցեսները, ուզում է դրանց առանցքում հայտնվել»։

Մեր այն դիտարկմանը՝ ՀՅԴ-ն առանձի՞ն գործունեություն կծավալի, թե՞ կմիավորվի քոչարյանական  բևեռին, Արմեն Բաղդասարյանը պատասխանեց. «Դրանք առանձին բևեռներ են՝ իմ կարծիքով, բայց մեծ է հավանականությունը, որ կհամագործակցեն»։

Արմեն Բաղդասարյանը նշեց՝ ՀՅԴ-ն մյուս կուսակցություններից տարբերվում է նրանով, որ իրենք ունեն փոքր, բայց բավականին կայուն ընտրազանգված. «Այդ ընտրազանգվածը միշտ տատանվել է 3-7 տոկոսի սահմաններում, բայց միշտ եղել է որոշակի կայուն զանգված։ Այդ թիվը կարող է փոքր-ինչ մեծանալ, որովհետև արհեստականորեն շահարկվում են Արցախյան հիմնահարցը, անվտանգության խնդիրները, իսկ Դաշնակցությունը համարում է, որ դա իր ամենակարևոր կռվաններից մեկն է։ Նրանք կփորձեն շահարկել այդ թեմաներն ու դրա հաշվին իրենց ազդեցությունը փոքր-ինչ ավելացնել»։

Հայաստանում այսօր ստեղծվել է մի իրավիճակ, որ  մի կողմում իշխանությունն է, մյուսում՝ նախկին  իշխանություններից կազմված ընդդիմությունը, ձևավորված նոր ընդդիմություն գոյություն չունի. «Այսինքն՝ խոսքը նախկին համակարգի ու նորերի առճակատման մասին է, նախկինները նոկդաունից դուրս են գալիս, փորձում վերախմբավորվել, գուցեև հանդես գալ ինչ-որ նոր կարգախոսներով ու դեմքերով։ Բայց էությունը չի փոխվում՝ խոսքը հնի ու նորերի պայքարի մասին է, Հայաստանի քաղաքական դաշտում այլ բան չկա»։

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝  ՀՅԴ-ի հանրահավաքի հրատապությունը պայմանավորված է  ոչ այնքան Ռոբերտ  Քոչարյանի թեմայով, որքան  Արցախի շուրջ ձևավորվող իրադարձություններով,  այդ թվում՝ վարչապետի  նշած դավադրությունների մասին հնարավոր թեզերով: «Չեմ կարծում, որ հիմա ՀՅԴ-ն ուղղակիորեն իրեն ասոցացնի Քոչարյանի հետ, վերջին շրջանում մի քանի հարցազրույցներում ՀՅԴ  պաշտոնական ներկայացուցիչները նշել են, որ իրենց օրակարգում նման հարց չկա։ Հնարավոր է, որ ֆոնային ձևով  լինի, բայց ավելի շուտ հանրահավաքն արցախյան թեմայով կլինի։ Եվ ես համաձայն եմ՝ շատ տագնապալի, նուրբ և զգայուն թեմա է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա՝ շեշտելով, որ այդ հարցի շուրջ կարող են ձևավորվել թե՛ ներքին և թե՛ արտաքին լուրջ օրակարգեր։

Ըստ մեր զրուցակցի՝ հանրահավաքը կարող է պայմանավորված լինել նաև Հրանտ Մարգարյանի և նրա թոռների  հետ կապված հայտնի միջադեպով. «Դա անպայման կներկայացվի հանրահավաքի ընթացքում որպես  ապացույց, որ հասարակության մեջ ատելությունն այնքան  է աճել, որ արդեն սոցիալական ցանցերից ներթափանցել է իրական կյանք։ Այսինքն՝ կխոսվի մեր երկրում առկա  բարոյահոգեբանական մթնոլորտի մասին»։

Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ Դաշնակցությունում այժմ վերակազմավորման գործընթացներ են տեղի ունենում. «Դաշնակցությունը հեղափոխությունից հետո մի կարճ ժամանակ եղավ իշխանության հետ,  հետո նորից  հայտնվեց ընդդիմության մեջ՝ փաստացի ընտրություններում դուրս մնալուց հետո սկսեց իր ներքին վերակազմավորումը, արվեց ընդհանուր ժողով, ընդունվեց նոր բյուրո, և կուսակցությունը բնականաբար պետք է սկսեր ակտիվություն ցուցաբերել»։

Ինչ վերաբերում է Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք թեմայով  համաժողովին, ապա ըստ Հակոբյանի՝ դա զուտ ընդդիմության ներքին օրակարգ չէր. «Այնտեղ շատ տարբեր  քաղաքական նախասիրություններ ու կարգավիճակ ունեցող մարդիկ էին՝ և՛ իշխանությունից, և՛ ընդդիմությունից, և՛ հասարակական սեկտորից։ Եվ քանի որ իրենք այդ թեմայի մեջ են եղել, հիմա էլ  ռեստարտը փորձում են հենց այդ  օրակարգով իրականացնել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում