Հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոյին և նրա սիրելիին՝ մոդել Քամիլա Մորոնեին նկարահանել են Կաննում՝ զբոսանքի ժամանակ, հաղորդում է The Cut-ը:
44-ամյա դերասանը նախօրեին ժամանել է Կանն՝ կինոփառատոնին: Նրա ընկերուհին՝ 21-ամյա արգենտինացի մոդել և դերասանուհի Քամիլա Մորոնեն նույնպես մասնակցելու է փառատոնին՝ ներկայացնելով իր «Միքին և արջը» ժապավենը:
Ազատ ժամանակ զույգը զբոսնել է քաղաքում և ժամանակ անցկացրել ռեստորանում: Լուսանկարում հայտնվել է այն պահը, երբ դերասանն իր ընկերուհուն նկարահանում էր հեռախոսով: Աղջիկը կեցվածք էր ընդունել ոտաբոբիկ սպիտակ սև պուտերով զգեստով: Դերասանը սև ազատ տաբատով էր և սպիտակ շապիկով: