Friday, 29 03 2024
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24

Հեղաշրջումն՝ ընթացքի մեջ․ Հոկտեմբերի 27-ի անարյուն սցենարը

Դատավոր Գրիգորյանը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը բոլոր հատորներով ուղարկել է Սահմանադրական դատարան՝ այսպիսով քրեական դատավարության կանոնների կոպտագույն խախտումներով դատավարության բոլոր կողմերին զրկելով այն բողոքարկելու հնարավորությունից։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրառում է կատարել փաստաբան Վահե Գրիգորյանը:

«․․․Քիչ առաջ, զանգահարելով դատավոր Դ․ Գրիգորյանի ընդունարան, ճշտելու համար, թե արդյոք բողոքարկման ենթակա որոշումն ուղարկվա՞ծ է ինձ և տուժողներին, հընթացս, համոզվելու համար, որ մենք այլ անակնկալ չենք ունենալու, հետաքրքրվեցի, թե արդյոք դատարանը, հարգելով կողմերի՝ այս հիմքով գործը կասեցնելու մասին որոշման բողոքարկման իրավունքը, սպասո՞ւմ է բողոքարկման մեր իրավունքի իրականացմանը։ Դատավոր Դ․ Գրիգորյանի ընդունարանից տեղեկացա, որ բողոքարկման ենթակա և դեռ չբողոքարկված որոշումն արդեն իսկ ի կատար է ածվել, և քրեական գործը (բոլոր հատորներով) ուղարկվել է ՍԴ՝ ապօրինաբար և քրեական դատավարության կանոնների կոպտագույն խախտումներով դատավարության բոլոր կողմերին զրկելով այն բողոքարկելու հնարավորությունից։ Քրեական գործն իր ողջ նյութերով հանդերձ ՍԴ ուղարկելով մեր բողոքարկման իրավունքը, փաստացի, այլևս դադարել է, քանի որ առանց քրեական գործի նյութերի, վերաքննիչ քրեական դատարանը մեր բողոքը լսել չի կարող»,- գրել է Գրիգորյանը։

Արտաքուստ զուտ իրավական թվացող այս խնդիրն ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունի։ Դատավորի շտապողականությունը չի կարող բացատրվել օրենքների չիմացությամբ կամ մասնագիտական այլ գործոններով։ Տվյալ դեպքում՝ դատարանը հեղաշրջման՝ արդեն իսկ կասկած չհարուցող պլանի մի բաղադրիչն է, որի նպատակը հեղափոխության օրակարգի չեղարկումն է կամ առնվազն երկրում այնպիսի վիճակի ստեղծումը, որը հանգեցնի քաղաքացիական բախումների։

Դատավաոր Գրիգորյանը շտապել է, որպեսզի դատավարության մյուս սուբյեկտներից որևէ մեկը չկարողանա բողոքարկել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու որոշումը։ Այստեղ, իհարկե, կարող ենք հանգել մի քանի հետևության, որոնցից յուրաքանչյուրն ավելի է ամրապնդում այն վարկածը, որ Քոչարյանի և մյուսների գործը քննող դատավորը գտնվում է, այսպես կոչված, քերաօլիգարխիկ սխեմաների ճիրանում կամ՝ սարդոստյանում։

Օրինակ՝ կարելի է ենթադրել, որ գործը քննող դատավորը դիմել է ակնհայտ ապօրինությունների շահադիտական նպատակներով։ Ի վերջո, չմոռանանք, որ այս գործով անցնում է մի մարդ, որը Ղարաբաղից Հայաստան եկել էր «մի շապիկով»՝ նախագահության ավարտին դառնալով միլիարդատեր՝ համաձայն միջազգային հեղինակավոր ԶԼՄ-ների բազմաթիվ հրապարակումների։ Իհարկե, չի բացառվում, որ այս դեպքում գործ ունենք ոչ թե կոռուպցիոն ռիսկի, այլ՝ հեղաշրջման համապարփակ ծրագրի հետ, և այդ համատեքստում դատարանը մեծ շղթայի մի փոքր օղակ է։

Այս վարկածը շատ ավելի տրամաբանական է, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Ռոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցում գոյություն ունի համաժողովրդական կոնսենսուս, ու ոչ մի դատավոր չէր ցանկանա «կամիկաձեի» դեր ստանձնել՝ որևէ գումարի կամ գործարքի դիմաց։

Ըստ այդմ՝ տրամաբանական է ենթադրել, որ դատավորն ունեցել է ավելի «ուժեղ» փաստարկներ, օրինակ՝ նրան հրամցվել է, որ Հայաստանի գործող իշխանությունը փաստացի գոյություն չունի, կամ՝ իրական է հին համակարգի ռեստավրացիայի վտանգը։ Ակնհայտ է, որ հին համակարգի ռեստավրացիայի պլանն ունի ներքին ու արտաքին համատեքստ, համենայն դեպս՝ ռուսաստանցի հայտնի փորձագետների հարցազրույցներից ակնհայտ է դառնում, որ Մոսկվան զբաղված է Հայաստանում, այսպես ասած, «քաղաքացիական բախումների» սցենարի մոդելավորմամբ։

Նիկոլ Փաշինյանի թիմն ակնհայտ մարտահրավերներին պատասխանում է քաոտիկ քայլերով, իրավիճակային նախաձեռնություններով, որոնք չենք կարող արդյունավետ լինել, միևնույն ժամանակ՝ վտանգելով երկրի դեմոկրատական իմիջը։ Պետք է գերիշխող լինի այն գիտակցությունը, որ այս օրերին որոշվում է Հայաստանի, նրա ինքնիշխանության ճակատագիրը, մանավանդ որ «Հոկտեմբերի 27»-ի սինդրոմը Հայաստանում հաղթահարված չէ, ու այնպիսի տպավորություն է, որ հիմա գործողության մեջ է դրա անարյուն սցենարը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում