Tuesday, 16 04 2024
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
21:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ
20:40
Լիտվայում մեկնարկում է ավելի քան 20 հազար զինվորականների մասնակցությամբ զորավարժությունների շարքը
20:30
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
Պետությունից թաքցված շուրջ 50 մլն դրամի հարկն ամբողջությամբ վճարվել է
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նախարարությունում իրականացված խուզարկությանը
19:50
Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շենքում հրդեհ է բռնկվել
19:40
Ֆիլիպիններում իրավապահներն ավելի քան երկու տոննա մետամֆետամին տեսակի թմրանյութ են առգրավել
Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը
19:20
Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները
Մեկ տարում միայն մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գործարքի կետերը
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը
Մեր հարևանների անվտանգությունը, մեր անվտանգությունն է. երկխոսությունն է լավագույն լուծումը

Դատական իշխանությունում հակահեղափոխության փորձ է. Արտակ Զեյնալյանը պետք է պարզաբանի՝ ինչով էր զբաղված 1 տարի

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվել է և ուղարկվել Սահմանադրական դատարան: Տեղեկությունը հատատել է Սեյրան Օհանյանի պաշտպանը: Նա ասել է, որ դատարանի աշխատակազմից զանգահարել են և տեղեկացրել որոշման մասին, սակայն չեն ասել, թե ինչ հիմքով է կասեցվել: Շատերը սա համարում են սկանդալային որոշում, որի հիմքերն ավելի խորքային են, քան կարող է թվալ առաջին հայացքից: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին իրավապաշտպան Արտակ Կիրակոսյանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Դ. Իոաննիսյանի դիտարկմամբ՝ դատական համակարգի խնդրահարույց որոշումները վաղուց արդեն զարմանք չեն հարուցում: «Դատական իշխանությունը Հայաստանում նույն այն իշխանությունն է, որը տարիներ շարունակ հղիացել է  բազմաթիվ խնդիրներով, և վերջին մեկ տարում համարյա ոչինչ չարվեց դատական համակարգում բարեփոխումների համար: Արտակ Զեյնալյանը պետք է պարզաբանի՝ ինչ էր անում մեկ տարի: Եթե մեկ տարի առաջ սկսվեին անցումային արդարադատության մասին քննարկումները և դատական համակարգի բարեփոխումները, ապա գուցե մի քիչ այլ պատկեր կլիներ, և այսպիսի խայտառակ որոշումներ չէին կայացվի: Առկա է դատական իշխանության ուզուրպացիա»:

Ա. Կիրակոսյանի դիտարկմամբ՝ իներցիայով շարունակվում է նախկին պրակտիկան. «Նախկինում կային արտոնյալներ, որոնց սարսափով են նայում մինչև հիմա: Չեն պատկերացնում, թե նախկին նախագահին կամ բարձրաստիճան պաշտոնյային ինչպես կարելի է դատել: Դատարանի կողմից շոկային ռեակցիա է: Մենք չենք ունեցել իրավունքով առաջնորդվող դատական համակարգ, ունեցել ենք կաշառքով և զանգերով առաջնորդվող դատարաններ»:

«Չեմ կարծում, թե դատարանն ինքն իրեն է որոշել Քոչարյանի խափանման միջոցը փոխել»- նշեց Դ. Իոաննիսյանը՝ ընդգծելով, որ եթե ինչ-որ բան չփոխվի, այս գործընթացը, ամենայն հավանականությամբ, կավարտվի քրեական պատասխանատվությունից Քոչարյանի ամբողջական ազատմամբ:

«Դատական իշխանությունում հակահեղափոխության փորձ ենք տեսնում, և սա է պատճառը, որ Ն. Փաշինյանը նորից կոչ արեց մարդկանց դուրս գալ և փակել դատարանների մուտքերը, որպեսզի դատարաններին ցույց տա, որ չի կարելի չառաջնորդվել օրենքներով և Սահմանադրությամբ: Դատարանները, թքած ունենալով օրենքերի և սահմանադրության վրա, կայացնում են որոշումներ նախկին իշխանության ներկայացուցիչներին քրեական պատասխանատվությունից փրկելու համար»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում