Wednesday, 24 04 2024
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի

Քոչարյանի շանսերն ավելի մեծ են հայտնվելու բանտում, քան գալ իշխանության. Էդմոն Մարուքյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

-Ձեր նախատեսած ԱԺ արտահերթ նիստը կկայանա՞:

– Նիստը կգումարվի, կայանալու համար քվորում է անհրաժեշտ: Հույս ունեմ, որ «Իմ քայլի» մեր գործընկերները կգան կգրանցվեն, քվորում կլինի, և նիստը կկայանա, միջնորդել ենք, որ մայիսի 23-ին կայանա: Կարծում ենք, որ մինչև անցումային արդարադատության մասին լսումները պետք է նիստ անել:

– Ինչո՞վ է կարևոր այս արտահերթ նիստը:

– Կարևոր է նրանով, որ օրենսդիր իշխանությունը չի կարող խորհրդարանական երկրում լուռ մնալ՝ կապված վերջին իրադարձությունների հետ, բազմաթիվ հարցեր կան… Լսումների ժամանակ պետք է քննարկվեն, թե անցումային արդարադատության ինչ տարբերակներ, ինչ գործիքակազմեր կան, և որը մեզ համար ավելի արդյունավետ կլինի:

– Դո՞ւք էլ եք կարծում, որ դատավորի կայացրած որոշումն անսպասելի էր:

– Ես նման որոշում չէի ակնկալում, որովհետև խափանման միջոցի հարցն էր քննարկվում: Գործը հիմա նախապատրաստման փուլում է, և դրա հետ է կապված այս որոշումը. խոսքս Սահմանադրական դատարան դիմելու որոշման մասին է, ոչ թե խափանման միջոցը փոխելու:

– Դատավորն ունե՞ր գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու իրավունք:

– Այո՛, այդ մասին Սահմանադրության մեջ գրված է: Խափանման միջոցի հետ կապված կարող են բողոքարկել, գլխավոր դատախազությունն ասել է, որ պետք է բողոքարկի: Սահմանադրական դատարան դիմելու որոշման դեմ բողոք չեն կարող հայտնել: Սահմանադրական դատարան դիմել են այն պահանջով, որ ՍԴ-ն իր կարծիքը հայտնի և որոշում ներկայացնի 300.1 հոդվածի և անձեռնմխելիության հարցի վերաբերյալ,այսինքն՝ գործը նախապատրաստման փուլում է:

– Այսինքն՝ որոշումը կայացնող դատարանը կասկածի տակ է առել 300.1 հոդվածը:

– Այո՛, նաև անձեռնմխելիության հարցն է բարձրացած, որ եթե ՍԴ-ն որոշում կայացնի, որ դրանց հետ կապված խնդիրներ չկան, ապա դատարանը կշարունակի քննությունը, եթե կան, ապա այլ հարցեր են կայացվում: Ես չգիտեմ՝ ՍԴ-ն ինչ կորոշի:

– Իշխանությունը խոստովանում է, որ փորձել է վստահել դատական համակարգին՝ հույս ունենալով, որ դատական համակարգը կվերափոխվի, կհասկանա նոր արժեհամակարգի լավ կողմերը, բայց պարզվում է՝ սխալվեց: Թե՞ այսպիսի ջրբաժան չդնենք:

– Ես չեմ կարող այդ մասին մեկնաբանություն անել: Երբ որ Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել, ասում էին՝ նա իմ ընկերն է, բայց դատարանը կորոշի՝ արդար է, թե չէ: Այն ժամանակ վստահում էին, հիմա չե՞ն վստահում: Որևէ դատարան չպետք է լինի իշխանությունների դատարանը, դատական իշխանությունը պետք է լինի անկախ, այլ բան է՝ հիմա դատարանն անկախ է, թե ոչ, կարծիք կա, որ այս իշխանություններից անկախ է, բայց նախկին իշխանությունից անկախ չէ, նրանք ազդում են: Ես ասում եմ՝ եթե նրանք ազդում են, սուպերվարչապետական համակարգում ունենք ԱԱԾ, որը զբաղվում է նշված հարցերով, էդ ոնց ազդեցին, որ ԱԱԾ-ն չբռնեց: Եթե ազդել են, չեք բռնել, հայտարարեք այդ մասին, ուրեմն դուք ձեր տեղերում չեք, եթե չեն ազդել, ուրեմն մի՛ ասեք նման բաներ: Ոչ միանշանակ հայտարարություններին ես չեմ ուզում անդրադառնալ…

Այլ բան է, որ պետք է ասել, որ անցումային արդարադատության մասին արդեն քննարկումներ պետք է լինեին, բայց մենք մի տարի է ունենք լոզունգներ, ուշացրել ենք, մենք նոր ենք լսումներ անցկացնելու: Ես մեկ օր առաջ գրառում եմ արել վեթինգի մասին՝ ներկայացնելով Ալբանիայի փորձը, հաջորդ օրը վարչապետն իր ելույթում ասաց, որ վեթինգն անելու ենք: Այս հարցերը բավականին ուշացած են, մինչդեռ գործադիր իշխանության համապատասխան ճյուղը՝ արդարադատության նախարարությունը պետք է մշակեր այդ ոլորտի քաղաքականությունը և բերեր խորհրդարան: Դատական համակարգը փոխելու ռեֆորմը պետք է մշակվեր արդարադատության նախարարությունում: Լավ է ուշ, քան երբեք: Վեթինգի գաղափարը պետք է ուսումնասիրել և դնել շրջանառության մեջ: Դատական համակարգի վերաբերյալ ցանկացած փոփոխություն, որ ցանկանում ենք իրականացնել, պետք է իրականացնել հանրաքվեի ճանապարհով, սա նշանակում է, որ սահմանադրական փոփոխություններ պետք է իրականացնենք…

– Իսկ այդ ընթացքում այս գործը պետք է մնա Սահմանադրական դատարանո՞ւմ:

– Դատարանները շարունակելու են քննել գործերը: ՍԴ-ն կքննի այդ գործը:

– Ինչ եք կարծում՝ դատավորն ի՞նչ կարգի ճնշման է ենթարկվել, եթե ենթարկվել է:

– Ես արդեն նշեցի՝ եթե կա ճնշում, բռնեք այդ մարդկանց, ունեք հնարավորություն: Լեգիտիմ իշխանության դեմ խաղ չկա, պետության դեմ խաղ չկա, և պետք չէ Ռ. Քոչարյանին և նրա հետևորդներին գերհզոր դարձնել: Ովքե՞ր են իրենք, պետության դեմ ի՞նչ կարող են անել: Ժողովրդավարության դեմ ի՞նչ կարող են անել:

– Հասան նրան, որ կասեցվեց գործը:

– Հասան նրան, որ կասեցվեց իրավական ընթացակարգերով. իշխանությունը խոստացել է մրցակցային դատավարություն, ճիշտ է, դե ստացաք մրցակցային դատավարություն, ի՞նչ եք ուզում… Դրանից պետք չէ հայոց հարց դարձնել և մարդկանց վախի մեջ պահել: Նրանք ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի վրա… Քոչարյանի գործը քննող դատավորի նկատմամբ պետք է լինի ուշադրություն, նրան քաղաքական ճնշման են ենթարկել, ու ԱԱԾ-ն չբռնե՞ց: Ես կարծում եմ` այդ որոշումով դատավորն ինքն իրեն է ապահովագրել, ուզում է վստահ լինի, որ կարող է այս գործը քննել, եթե վստահ չէ, և այս գործը քննում է, կաշկանդված դատավոր է: Եթե ՍԴ-ն որոշում կայացնի, որ խնդիր չկա անձեռնմխելիության և հոդվածի հետ կապված, դատավորը կարող է հանգիստ շարունակել գործը և դատավճիռ կայացնել… Մի ամբաստանյալի խափանման միջոցը փոխել-չփոխելը մեր պետության լինելիության հա՞րցն է, այս ի՞նչ վախի մթնոլորտ է:

– Ռ. Քոչարյանն ասում էր՝ դուք ինձ փակում եք, որովհետև ես քաղաքական գործունեությամբ եմ ուզում զբաղվել, և դուք վախենում եք:

– Հիմա դրսում է, թող զբաղվի, տեսնենք՝ ինչ կարող է անել: 5 տարի Հայաստանում խորհրդարանական ընտրություններ չեն լինելու, ինչ կարող է անել: Ռ. Քոչարյանի շանսերն ավելի մեծ են հայտնվելու բանտում, քան գալ իշխանության:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում