Արհեստական ինտելեկտը սովորել է նախնական փուլում ախտորոշել թոքերի քաղցկեղը ավելի լավ, քան բժիշկները։ Google-ի գիտնականների հաջողությունների մասին պատմել է Nature Medicine ամսագիրը:
Գիտնականների մշակած ալգորիթմը «դիտարկում է» թոքերի սքանավորման արդյունքները որպես միացյալ 3D պատկեր։ Տեխնիկապես այն նույնիսկ 4D է՝ ասում են գիտնականները, քանի որ արհեստական ինտելեկտը արդյունքները համեմատում է նախկինի հետ։
Ալգորիթմը կարողանում է հայտնաբերել նույնիսկ թոքերի փոքր ուռուցքները 94% դեպքերում: