Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին YouTube-ում հրապարակված տեսանյութում ասել է, որ հույս ունի, որ Ուկրաինա մուտքի արգելքը վաղաժամկետ կդադարեցվի: Հաղորդում է TASS-ը:
Սահակաշվիլիի խոսքով՝ Ուկրաինայի տարածք մուտք գործելու արգելքը նախաձեռնել էր երկրի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոն: Նա նաև նշել է, որ Ուկրաինայի նոր նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստացել է բոլոր նրանց, ովքեր ցանկանում են նոր պետություն կառուցել, երկիր վերադարձնել:
«Ես կարոտել եմ Ուկրաինան, ընկերներիս, մտերիմներիս։ Ես Ուկրաինան համարում եմ իմ երկրորդ տունը»,- ասել է նա։