Իսպանիայի պատմության մեջ առաջին անգամ Իսպանիայի Cortes Generales-ի բացմանը ներկա են գտնվել տարածաշրջանի անկախության վերաբերյալ անօրինական հանրաքվե անցկացնելու համար կալանավորված կատալոնացի 5 քաղաքական գործիչներ՝ գրում է telegraf.com-ը:
Այսպիսով, անջատողական քաղաքական գործիչները Իսպանիայի խորհրդարանում զբաղեցրել են իրենց տեղերը ոստիկանության ներկայությամբ: Երդում տալու համար Ռաուլ Ռոմևան, Ջորդի Սանչեսը, Ջորդի Տուրուլը, Ժոզեփ Ռուլը և Օրիոլ Ժունքեարասը մի քանի ժամով ազատ են արձակվել բանտից: Նշվում է, որ նրանք իրենց պատգամավորական մանդատները ստացել են Իսպանիայի արտահերթ ընտրությունների հիման վրա, որը տեղի է ունեցել ապրիլի 28-ին:
Երդվումից հետո նրանք կրկին կտեղափոխվեն բանտ:
Այդ որոշումը վճռականորեն դատապարտել է Կատալոնիայի առաջնորդ Կառլես Պուչդեմոնը, որ թաքնվում է Բելգիայում։