Իսպանիայի Գրանադա քաղաքի բնակիչները իրենց բնակարանի ննջասենյակի պատի մեջ մեղվի փեթակ են հայտնաբերել՝ տեղեկացնում է 20 minutos-ը։
Իսպանացիները պնդել են, որ երկու տարի շարունակ իրենք պատի ետևում բզզոց են լսել, երեք ամիս առաջ այդ ձայնը այնքան է ուժգնացել, որ նրանք տեղացի մի մեղվաբույծի օգնությանն են դիմել։
Վերջինս ննջաենյակում հայտաբերել է մոտ 80 հազար կենդանի մեղուներ։ Նա զարմացել է, թե ինչպես է զույգը երկու տարի ապրել հսկայական մեղվափեթակի բզզոցի ներքո։