Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

30 տարվա վագոն-տնակը մինչև տարեվերջ կմնա անցյալում

Տարբեր մարզերում բնակվող, սոցիալապես անապահով ընտանիքներն այս օրերին իրազեկվում են բնակարանաշինության ծրագրում ընդգրկված լինելու մասին: Սպիտակում, 30 տարի վագոն-տնակում բնակվող Սահակյանները հայտնվել է գործընկեր կառույցների՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ուշադրության կենտրոնում:

Սերյոժան 88-ի երկրաշարժից ոչինչ չի հիշում. այդ ժամանակ նա երեք տարեկան է եղել: Ավերված տան, հոր և եղբոր կորստի մասին գիտի մոր պատմություններից: Ավելի քան 30 տարի՝ վաղ մանկությունից, վագոն-տնակում է ապրում: Երկու երեխայի հայր դարձած երիտասարդը փորձել է լուծում գտնել. գլանաձև վագոնին ավելացել է ևս մեկը, սակայն մետաղյա տարածքը մնացել է ճնշող ու ապրելու համար անընդունելի: Վագոն-տնակում այժմ ապրում են 5 հոգով:

Սերյոժան երազում է կառուցել իր մանկության տունը: Տարիներ առաջ, նույն տարածքում շինարարական աշխատանքներ է նախաձեռնել: Նպատակն իրականացնելու համար՝ ստիպված է եղել բազմիցս արտագնա աշխատանքի մեկնել: Սեփական ձեռքերով, բարեկամների և ընկերների աջակցությամբ, տարիների ընթացքում նրան հաջողվել է կիսով չափ կառուցել տունը: Ավելին անել չի կարող՝ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով:

ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնը», մինչև տարեվերջ կիրականացնեն լոռեցի ընտանիքի տարիների երազանքը: Սահակյաններն ընդգրկվել են ընթացիկ տարվա ծրագրում:

«Տարիներ շարունակ, «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի» հետ, ձգտել ենք լավ օրվա հույս վերադարձնել 150-ից ավելի ընտանիքի: Մարդիկ տարբեր են իրենց կյանքի պատմություններով, ապրում են տարբեր մարզերում, տարբեր պատճառներով հայտնվել են դժվար վիճակում, բայց ունեն նույն խնդիրը: Յուրաքանչյուրի ոտքի կանգնելու փաստը մեզ ոգևորել է ոչ պակաս, քան ծրագրից օգտվողներին: Երբ ազդարարեցինք այս տարվա մեկնարկը, աջակցելու լուրը շահառուներից մեկին հայտնեցինք անակնկալ հեռախոսազանգով: Այս ընտանիքի էլ դիմում եմ հեռուստատեսության միջոցով. ամուր եղեք: Մինչև տարեվերջ, մեր գործընկերների հետ, իրականություն կդարձնենք նաև տարիների՝ ձեր երազանքը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում