«Դատական իշխանության մեջ մենք ունենք նախկին վարչակարգից ժառանգած իրավիճակ, երբ դատական իշխանությունը պարզ չէ՝ ում է ներկայացնում։ Մենք ասում ենք, որ նախկին իշխանությունները եղել են ոչ լեգիտիմ, այս դատական իշխանությունը ձևավորվել է նախկին իշխանությունների կողմից, հետևաբար, նա կարո՞ղ է լեգիտիմ լինել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը՝ շեշտելով, որ այսօր ՀՀ որևէ քաղաքացի չի վստահում դատարանին։ Պատգամավորի խոսքով՝ քանի դեռ այս խնդիրը չի լուծվել, ժողովրդավարության մասին խոսել չենք կարող։ Նրա խոսքով՝ գուցե պետք էր ավելի վճռական լինել, ավելի շտապ գործել և չպետք է հույս ունենալ, որ նրանք ինքնուրույն կցուցաբերեն գիտակից մոտեցում։
«Ինչ-որ ուժեր կան, որոնք խրախուսում են, որպեսզի այդ բարեփոխումը տեղի չունենա, գուցե չափազանց միամտություն ցուցաբերեցինք՝ հույս ունենալով, որ այս գործընթացները բնականոն հունով կգնան՝ առանց վիրահատական միջամտությունների»,-հավալեց պատգամավորը։