ԱԺ «Իմ քայլը» խմբակցության փակ նիստից հետո լրագրողները զրուցեցին խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ:
«Քննարկում էինք խմբակցության առաջիկա անելիքները, քննարկումների արդյունքում որոշում կայացվեց, առաջիկա լիագումար նիստում դա արդեն կլինի, ջրօգտագործման հետ կապված քննիչ հանձնաժողովի, Ապրիլյան պատերազմի հետ կապված քննիչ հանձնաժողովի ստեղծման հարց կդնենք: Նաև վեթինգի նախագիծն ունենալու համար որոշում է կայացվել, այսօրվանից շարունակվում են, նախապես մեկնարկը տրված է եղել», – ասաց Մակունցը: