Saturday, 20 04 2024
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը

Արցախի ԱԺ-ում կայացել է երկու մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

Արցախի Հանրապետության Աժ արտաքին հարաբերությունների և ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովները՝ Արզիկ Մխիթարյանի և Արամ Գրիգորյանի նախագահությամբ հրավիրել են նիստ:

Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, նիստի ընթացքում քննարկվել են արտաքին հարաբերությունների ու զբոսաշրջության ոլորտների, հանրային հեռուստատառադիոընկերության գործունեության, «Ազատ Արցախ» թերթի տպագրության համար 2018թ. պետական բյուջեով նախատեսված ծախսերի կատարման տարեկան հաշվետվությունները:

Ներկայացնելով արտաքին գործերի նախարարության բյուջետային ծախսերի կատարման տեղեկանքը՝ նախարար Մասիս Մայիլյանը նշել է, որ գերատեսչության պահպանման ծախսերի նախահաշիվը կազմել է շուրջ 783մլն դրամ, ծախսվել է 681մլն դրամը կամ նախատեսվածի 86,9%-ը: ԱՀ կառավարության որոշումների համաձայն՝ Արտաքին գործերի նախարարությանը լրացուցիչ հատկացվել է 54մլն 771հազ դրամ:

Մշակութի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, խոսելով 2018թ.-ի զբոսաշրջության ոլորտի բյուջեի կատարողականի մասին, նշել է որ ոլորտի զարգացման համար նախատեսվել է 25 մլն դրամ: Նախարարի փոխանցմամբ՝ գումարը բաշխվել է «մասնակցություն ՀՀ-ում տեղի ունեցող միջոցառումներին», «հրատարակչական աշխատանքներ», «ուղեցույց- ցուցանակների տեղադրում և սպասարկում», «միջազգային զբոսաշրջային հանդեսներում Արցախի մասնակցության ապահովում», «մարկետինգային աշխատանքների իրականացում», «փառատոների կազմակերպում», «ճանաչողական այցերի կազմակերպում» և այլ ծրագրային ուղղություններով:

Պատգամավորները նախարարին են առաջադրել հունիսի 1-ից Արցախում մեկնարկող ԿՈՆԻՖԱ ֆուտբոլի միջազգային մրցաշարին՝ զբոսաշրջային տեսանկյունից երկրի պատրաստվածությանը վերաբերող հարցեր:

«Ազատ Արցախ» թերթի ծախսը նախորդ տարի կազմել է 86մլն 120հազ դրամ կամ կատարողականի 100%-ը: Խմբագիր Նորեկ Գասպարյանի հաղորդմամբ՝ թերթը սեփական եկամուտներն ապահովել է գովազդներից, հայտարարություններից և որոշ չափով՝ բաժանորդագրությունից: Նիստի ընթացքում քննարկվել են թերթի բաժանորդագրության ծավալին վերաբերող հարցեր:

ԱՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արսեն Առստամյանը, խոսելով 2018թ.-ին խորհրդի բյուջեի կատարողականի մասին, նշել է, որ նախատեսված 27մլն 960հազ դրամից փաստացի ծախսվել է 25մլն 416հազ դրամը, կամ 99,9%-ը: Արսեն Առստամյանը պատասխանել է խորհրդարանականների՝ եթերաժամի ավելացմանը և հաղորդումների տեսակավորմանը վերաբերող հարցերին:
Նիստին մասնակցել են ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը և ֆինանսների նախարարի տեղակալ Նվեր Բաղդասարյանը

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում