Friday, 19 04 2024
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա

ԵՄ-ՀՀ գործընկերության իրականացման զեկույց. Եվրոպական միությունը Հայաստանի բարեփոխման օրակարգի հիմնական գործընկերն է

Եվրոպական միությունը հրապարակել է զեկույց Հայաստանում տեղի ունեցող զարգացումների և 2018 թվականի հունիսից 2019 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում ԵՄ-ՀՀ հարաբերությունների մասին:

Ինչպես հայտնեցին ՀՀ-ում ԵՄ գրասենյակից, զեկույցը հարապարակվել է ս.թ. հունիսի 13-ին նախատեսված ԵՄ-ՀՀ գործընկերության խորհրդի նիստին ընդառաջ: Ըստ զեկույցի՝ Հայաստանն ավելացրել է ԵՄ-Հայաստան գործընկերության ամրապնդմանն ու ընդլայնմանն ուղղված ջանքերը, Հայաստանը հետևողականորեն ճանաչել է, որ Եվրամիությունը կարևոր դեր կարող է կատարել երկրի բարեփոխման օրակարգի սահուն իրականացման գործում:

Այդուհանդերձ, բարեփոխումների գործընթացն իր վաղ փուլում է մնում: ՀՀ Կառավարության կողմից ներկայացված՝ ԵՄ-ՀՀ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզը կարևոր գործիք է բարեփոխման ծրագրերի առաջխաղացման համար: «Եվրոպական միությունը եղել և կշարունակի մնալ ՀՀ կառավարության ստանձնած՝ ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդմանն ու երկրում մարդու իրավունքների խթանմանը մտված հավակնոտ բարեփոխումների ծրագրի ամենամեծ աջակիցը: Հայաստանը կարևոր գործընկեր է Եվրամիության համար և մենք կենտրոնացած ենք մեր լայնածածկույթ երկկողմ համաձայնագրի իրականացման, ինչպես նաև Արևելյան գործընկերության շրջանակներում կոնկրետ արդյունքների ապահովման վրա: Մշտապես կայուն համոզմունք ունենք, որ մեր նպատակները շոշափելի օգուտներ են բերում մեր քաղաքացիներին», – նշել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին:

«Եվրամիությունն ու Հայաստանը ամուր գործընկերներ են, և մենք պատրաստ ենք աջակցել կոնկրետ բարեփոխումների իրականացմանը՝ մարդկանց համար էական, այդ թվում՝ արդարադատության և կրթության ոլորտներում: Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արագ իրականացումն առաջարկում է նոր տնտեսական հնարավորություններ Հայաստանի բոլոր քաղաքացիների համար», – նշել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հանձնակատար Յոհաննես Հաանը:

Անցյալ տարի Հայաստանում տեղի են ունեցել քաղաքական փոփոխություններ, հաջորդիվ՝ 2018 թվականի դեկտեմբերին անցկացվել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Եվրամիությունը հադիսացել է միակ խոշոր ներդրողը, տրամադրելով սարքավորումներ և աջակցելով ժողովրդավարությանը և ակտիվ քաղաքացիական մասնակցությանը միտված գործողություններին: Համաձայն Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելության տվյալների ընտրություններն իրականացվել են հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքով և վայելել լայն հասարակության վստահությունը: Միաժամանակ Կառավարությունը կարևորել է դատական համակարգի անկախության, հաշվետվողականության և արդյունավետության անհրաժեշտությունը:

2018 թվականի սեպտեմբերին Եվրամիությունն ու Հայաստանը մեկնարկել են արդարադատության ոլորտի ԵՄ-Հայաստան ռազմավարական երկխոսություն: Եվրամիությունը պատրաստ է աջակցել այս առանցքային ոլորտի բարեփոխմանը: Նախորդ տարվա ընթացքում Եվրամիության և Հայաստանի միջև առևտրի ընդհանուր ծավալն ավելացել է 15 տոկոսով՝ հասնելով ընդհանուր 1.1 մլրդ եվրոյի: Հայաստանն օգտվում է Եվրամիության

Արտոնությունների ընդհանրացված համակարգ պլյուսի հնարավորություններից, որը կայուն զարգացման և լավ կառավարման ապահովման համար նախատեսված հատուկ նախաձեռնություն է: 2017 թվականի ընթացքում Հայաստանից՝ Արտոնությունների ընդհանրացված համակարգ պլյուսի պահանջներին համապատասխանող ապրանքների ավելի քան 96 տոկոսի մուտքը Եվրամիություն կատարվել է զրո տոկոս տուրքով:

Տրասնեվրոպական տրանսպորտի (TEN-T) հիմնական ցանցի դեպի Հայաստան ընդլայնումն ավարտի է հացսվել 2018 թվականի նոյեմբերին: 2019 թվականի հունվարին հրապարակվել է Տրանս-եվրոպական տրանսպորտային ցանցի ներդրումային ծրագիրը՝ ընդգրկելով որպես գերակայություն նաև ավտոճանապարհային անվտանգությունը: Կրթության ոլորտի բարեփոխումների աջակցության նպատակով 2019 թվականի մարտին մեկնարկ է տրվել կրթության ոլորտում ՀՀ-ԵՄ քաղաքական երկխոսությանը:

Էրասմուս+ կարողությունների զարգացման ծրագրերի շնորհիվ հայկական բուհերը կարողացել են բարելավել իրենց վարչական և կազմակերպչական կառուցվածքը և արդիականացնել ուսումնական ծրագրերը: 2015 թվականից ավելի քան 2,700 ուսանող և համալսարանական դասախոս օգտվում են ԵՄ-Հայաստան ակադեմիական փոխանակման և շարժունակության ծրագրերից: 2018 թվականին մեկնարկել է 23 մլն եվրո արժողությամբ նոր «EU4Innovation» ծրագիրը՝ միտված համալսարանների շրջանավարտների հմտությունների համապատասխանեցմանն աշխատաշուկայի պահանջներին:

Ծրագիրի միջոցով կստեղծվի «EU4Innovation» համալիր համալսարանների համար և ԵՄ կոնվերգենցիայի կենտրոն, որը կմիավորի համալսարաններն ու մասնավոր հատվածը և կհամալրի ինկուբատոր փոքր տեխնոլոգիական ստարտափների համար: Եվրոպական միությունը Հայաստանի ֆինանսական օժանդակության խոշորագույն մատակարարն ու բարեփոխման առանցքային գործընկերն է: ԵՄ-ն պատրաստ է շարունակել ներգրավվածությունը Հայաստանում և ցուցաբերել աջակցություն քաղաքական երկխոսության, ֆինանսական և տեխնիկական օժանդակության միջոցով և աջակցել ՀՀ կառավարության հավակնոտ բարեփոխումներին՝ ի բարօրություն ՀՀ քաղաքացիների և ի նպաստ ԵՄ-Հայաստան համագործակցությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում