Սա քաղաքական գործընթաց էր, և դեռևս չեմ շտապի գնահատականներ տալ, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ պատասխանելով հարցին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրավունք ունե՞ր կոչ անել արգելափակել դատարանները։
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հայտնի հայտարարության ժամանակ ասել էր, որ բոլոր այն դատավորներն, ովքեր իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ և օբյեկտիվ, պետք է հրաժարական տան՝ այդպիսով կարևոր ծառայություն մատուցելով Հայաստանի Հանրապետությանն ու նրա ժողովրդին: