Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Քոչարյանը հաղթեց երկրորդ դիվիզիոնում

Ներքաղաքական կյանքի վերջին օրերի թեժությունն անշուշտ բազմաշերտ իրողություն է, որը միայն հեղափոխություն-հակահեղափոխություն եզրագծով դիտարկելը կբերի ոչ միայն սխալ գնահատման, այլև հանրային վարքագծի և ռազմավարության առավել խորքային շեղման: Առկա շերտերի շարքում եղած գործոնների մեջ անշուշտ որոշակիորեն ներկա է իր բնույթով օրինաչափ երևույթը՝ թեկուզ նոր ու նախկին համակարգերի կամ նոր իշխանության ու նախկին համակարգի դիմակայության համատեքստում:

Բանն այն է, որ հեղափոխությունից հետո քաղաքական տարբեր սուբյեկտների առաջացման և քաղաքական մրցակցության ձևավորման խնդիրը պետք է գար առաջնային պլան, որն էլ մենք տեսնում ենք ներկայիս գործընթացի համատեքստում: Այստեղ ակնառու է թերևս մի բան: Երկրորդ նախագահ Քոչարյանը առնվազն առերևույթ հաղթել է նախկին իշխող համակարգի շրջանակում և կարծես թե ձեռք բերել այդ համակարգի «քաղաքական բողոքը» կամ շահերը տնօրինելու, կառավարելու, համակարգելու կամ առաջնորդելու «իրավունքը»: Թե ինչպես է նա ձեռք բերել դա, ինչ հանգամանքների, գործոնների կիրառմամբ, արդյոք կիրառվե՞լ են որոշակի կոմպրոմատներ, օրինակ, համակարգի տարբեր այլ դերակատարների նկատմամբ, թե՞ ոչ: Սրանք հարցեր են, որոնք չունեն միարժեք պատասխաններ:

Այստեղ ճշգրիտ գնահատականի համար անհրաժեշտ է չափազանց մանրամասն տիրապետել նախկին համակարգի տարբեր թևերի միջև եղած հարաբերություններին և բաժանարար պատճառներին կամ գործոններին, փոխադարձ «պարտքուպահանջներին»՝ հասկանալու համար, թե ո՞րն է երկրորդ նախագահ Քոչարյանի նախկին համակարգի շրջանակում ներկայիս հաղթանակի հիմնական գրավականը, ինչպես նաև, թե ի՞նչ ժամկետայնություն ունի այդ հաղթանակը՝ այն թվացյալ կարճաժամկե՞տ է, թե՞ Քոչարյանը ամբողջապես և երկար ժամկետով է իր ենթակայության տակ վերցրել նախկին համակարգը:

Սա ինքնաբերաբար դիտարկել հաղթանակ թավշյա հեղափոխության նկատմամբ՝ կլինի թյուրընկալում, որովհետև Ռոբերտ Քոչարյանն ակնհայտորեն շատ հեռու է հեղափոխությանը մարտահրավեր նետելու ներուժից: Որովհետև այստեղ արդեն անհրաժեշտ են մի շարք այլ որակի և բովանդակության ռեսուրսներ, քան այն, ինչը նրան օգնել է հաղթանակի հասնել այն համակարգում, որը ներկայացնում է ինքը, և որը իշխանություն էր մինչև 2018-ի ապրիլ:

Տվյալ պարագայում Քոչարյանի մարտավարական խնդիրն այլ է՝ ամրացնել հաջողությունն արդեն իշխանության դեմ հիմնական և գերակա քաղաքական բևեռի ձևավորման գործում: Մի հարց, որն օրինաչափորեն առկա է հետհեղափոխական Հայաստանի առաջ, և որը փորձում է սպասարկել Ռոբերտ Քոչարյանը, այդ թվում՝ օգտագործելով իրեն ուղղված մեղադրական սլաքները: Ի վերջո, այստեղ հարցը խորքային առումով շատ ավելի լայն է, քան իրավաքաղաքական շրջանակը, որում եփվում է թեման:

Հայաստանում ձևավորվում է հետհեղափոխական քաղաքական դաշտը: Դա անխուսափելի է, պատմական զարգացումների օրինաչափ տրամաբանություն և անհրաժեշտություն: Հարցը որակն է և ուժերի հարաբերակցությունը: Պայմանականորեն, երկրորդ դիվիզիոնում՝ նախկին իշխող համակարգում, Ռոբերտ Քոչարյանը ապահովել է հաղթանակը, թեև բաց է հարցը, թե արդյոք մրցակիցները հանձնվել են և դադարեցրե՞լ նրա հետ մրցակցությունը: Իսկ մրցակիցներ կան, թյուր է տպավորությունը, որ նախկին համակարգը միատարր է: Միատարր չէր թե՛ մինչև հեղափոխությունը, թե՛ դրանից հետո: Կլինի՞ խաղացող Առաջին լիգայում, որը մրցակցություն կթելադրի Ռոբերտ Քոչարյանին՝ «բարձրագույն» քաղաքական խմբի ճանապարհին, որտեղ առայժմ միայն Նիկոլ Փաշինյանն է:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում