Friday, 29 03 2024
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

Աբխազիայի նախագահն ընդդիմությանը մեղադրել է իշխանությունը զավթելու փորձերի մեջ

Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան մայիսի 21-ին հայտարարել է, որ հանրապետության ընդդիմության ներկայացուցիչների գործողությունները վկայում են իշխանությունը զավթելու փորձերի մասին:

«Ես իմ ելույթում արդեն խոսել եմ ընտրությունները Աբխազիայի Հանրապետության Սահմանադրությամբ որոշված ժամկետում հանգիստ անցկացնելու կարևորության մասին: Մինչդեռ ընդդիմության գործողությունները սրում են հասարակական-քաղաքական իրադրությունը: Վերջին օրերին մեր կողմից դիտվող փաստերը վկայում են իշխանության զավթման փորձերի մասին, չնայած այն բանին, որ ընդդիմության ղեկավարները փորձում են դրանք բացատրել բարեմիտ դեմոկրատական ձգտումներով: Դիմում եմ ձեզ խնդրանքով՝ չենթարկվել սադրանքներին, ցուցաբերել զսպվածություն, զգոնություն»,- ասված է Աբխազիայի նախագահի ուղերձում, որը զետեղված է նրա կայքում:

Ինչպես արդեն տեղեկացվել է, Աբխազիայի բնակիչները բողոքի անժամկետ ակցիա են հայտարարել նախագահի ընտրությունները մինչև աշուն հետաձգելուց իշխանությունների հրաժարման պատճառով: Ակցիայի մասնակիցները պահանջում են հետաձգել ընտրությունների օրը, քանի որ ընդդիմությունից նախագահի պաշտոնի հիմնական թեկնածու Ասլան Բժանիան ծանր վիճակում հոսպիտալացվել է Մոսկվայում: Նրա հարազատները և գործընկերները գտնում են, որ Բժանիային կարող էին թունավորել:

Բողոքները շարունակվում են մայիսի 20-ից: Բնակիչներն անժամկետ ակցիա են հայտարարել և ներկայիս նախագահ Ռաուլ Խաջիմբային կոչ են արել դուրս գալու ժողովրդի առջև, իսկ այնուհետև պահանջել են նրա պաշտոնաթողությունը: «Ամցախարա» կուսակցության քաղաքային բաժանմունքի նախագահ Միզան Զուխբան հայտարարել է, որ երկրում հայտարարվում է անհնազանդության համաքաղաքացիական ակցիա և արտակարգ դրություն: Քաղաքային տրանսպորտի աշխատողները միանում են գործադուլին, նաև կփակվեն մայրաքաղաք Սուխում տանող կամուրջներն ու ճանապարհները: Աբխազիայի գլխավոր դատախազությունը քաղաքացիներին հորդորել է պահպանել օրենքը և հայտարարել է, որ պետական իշխանության տապալման ցանկացած կոչ և անօրինական ակցիաների անցկացումը կենթարկվեն պատասխանատվության:

Ընդդիմության թեկնածու Ասլան Բժանիան արդեն նախագահի պաշտոնի համար իր թեկնածությունը քվեարկության է դրել 2014 թվականին, սակայն տանուլ է տվել հանրապետության ներկայիս ղեկավար Ռաուլ Խաջիմբային: Հերթական ընտրությունները պետք է տեղի ունենան 2019 թվականի հուլիսի 21-ին, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում