Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Լավ կլիներ, եթե հանրապետության նախագահը նման անդեմ հայտարարությամբ հանդես չգար․ Նաիրա Զոհրաբյան

«Նիկոլ Փաշինյանի հայտարարության մեջ, իհարկե, կային ընդունելի առաջարկներ, որոնց մասին խոսել է նաև «Բարգավաճ Հայաստանը»: Բայց ես մի բան չեմ հասկանում՝ ինչո՞ւ նախորդ օրը ուղղակի հակասահմանադրական գործողության կոչ արվեց, և ինչո՞ւ ուղղակի հարված հասցվեց Հայաստանի միջազգային հեղինակությանը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ նկատի ունենալով դատարանների մուտքերն ու ելքերը արգելափակելու վարչապետ Փաշինյանի կոչը:

Նրա խոսքով՝ առանց այդ հակասահմանադրական կոչի կարելի էր անել այն հայտարարությունը, ինչը արվեց երեկ. «Այո, քննել դատավորների ունեցվածքը, փորձել հասկանալ՝ արդա՞ր են եղել վճիռները, թե՞ ոչ»:

Ինչ վերաբերում է նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությանը, Նաիրա Զոհրաբյանը նշեց. «Ես ցավում եմ, որ Սահմանադրությամբ՝ երկրի անվտանգության երաշխավոր նախագահը հանդես է գալիս ոչինչ չասող հայտարարությամբ: Նախագահի հայտարարությունը ես համարում եմ առ ոչինչ, որովհետև բացի շատ ընդհանուր, շատ վախվորած, շատ զգուշավոր ձևակերպումներից՝ որևէ այլ բան չկար: Շատ ավելի լավ կլիներ, եթե հանրապետության նախագահը նման անդեմ հայտարարությամբ ընդհանրապես հանդես չգար»:

Մեր զրուցակցի կարծիքով՝ գործող իշխանությունը մտածելու բան ունի, երբ վարչապետի կոչին՝ երկրորդ հեղափոխության մեկնարկի վերաբերյալ, արձագանքում է ընդամենը 1100 մարդ՝ մեկ տարի առաջվա 100 հազարավորի փոխարեն. «Սակայն եթե արձագանքեին ոչ թե 1100 մարդ, այլ հարյուր հազարավորներ, ապա երկրում կարող էր ստեղծվել անկանխատեսելի և վտանգավոր իրավիճակ. այդ դեպքում ո՞ւր էր հանրապետության նախագահը»:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում