Գիտությունների ազգային ակադեմիայում «Տնտեսական հեղափոխության հիմնարար ուղենիշերը Հայաստանի Հանրապետությունում» խորագրով գիտաժողովի ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը դժգոհություն հայտնեց, որ 2 բուհերի ղեկավար կազմից ոչ մեկը ներկա չէ:
«Մի տարօրինակ բանի մասին եմ ուզում ասել, ենթադրում եմ, որ դա հետագայում կշտկվի: Ես չեմ տեսնում այստեղ տնտեսագիտական թիվ 1 բուհի ղեկավարին կամ ղեկավարությանը: Քիչ առաջ իմացա, որ նրան հրավեր չի գնացել, նրան հրավիրել եք հոդված տպագրելու, ինչ-ինչ հանգամանքներով չի ներկայացրել, բայց դա ընդհանրապես կապ չունի: Ձեր բոլոր ուղերձներն ուղղված են նաև ձեզ համար մասնագետ պատրաստող բուհին: Այդ բուհի ղեկավարը կամ ղեկավարությունից այստեղ մարդ չկա»,- ասաց նա: