Ռուսաստանը կտրուկ մեծացրել է նավթի մատակարարման ծավալները Միացյալ Նահանգներ, հաղորդում է Bloomberg-ը:
Գործակալության տվյալներով, մայիս ամսվա առաջին կեսին Ռուսաստանը ԱՄՆ-ին 5 մլն բարել նավթ է մատակարարել:
Ինչպես նշվում է, ԱՄՆ-ի նավթավերամշակող գործարանները նախատեսում են երեք անգամ ավելացնել ռուսական նավթի ընդունումը:
Միևնույն ժամանակ, փորձագետների կարծիքով, նավթի մատակարարումները մեծացել են այլ տարածաշրջաններից արտահանման նվազման պատճառով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միացյալ Նահանգները երկարաձգել է Իրանից նավթի արտահանման վրա սահմանված էմբարգոն: