Thursday, 25 04 2024
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Նիկոլ Փաշինյանի պատասխանը դատարանին. ապրիլյան քառօրյայի նոր լույսը

Մարտիմեկյան գործի դատական վարույթի կասեցումն ու գործը Սահմանադրական դատարան ուղարկելը անշուշտ նոր իրավիճակ են ստեղծում Հայաստանի համար կարևոր ոչ միայն իրավական, այլ իրավաքաղաքական նշանակություն ունեցող այդ գործում: Ասել, որ դատարանի այդ որոշումը վարչապետ Փաշինյանի համար եղել է անակնկալ, թերևս կլինի միամտություն: Ըստ ամենայնի, հենց այդ հանգամանքն էր նաև պատճառներից մեկը, որ վարչապետը դատական համակարգի մասին իր հայտնի ելույթում անդրադարձավ ապրիլյան քառօրյա պատերազմին և խոսեց դրա հանգամանքների ուսումնասիրության համար խորհրդարանական հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտության կամ հարցի հասունացման մասին:

Բանն այն է, որ ապրիլյան քառօրյա պատերազմը, ինչպես և Մարտի 1-ի գործը, խոշոր հաշվով համակարգային հարց է: Իհարկե, շրջանակներն ու սահմանները, անցնող գծերն ու բաժանումները այստեղ գուցե փոքր-ինչ տարբեր են՝ կոնֆիգուրացիայի իմաստով, բայց այդուհանդերձ այդ զարգացումներն ուղղակիորեն կապակցված են ոչ միայն արտաքին քաղաքական և ռազմաքաղաքական միջավայրին, այլև դրա համատեքստում Հայաստանի ներհամակարգային դասավորություններին:

Ապրիլյան պատերազմը գործնականում հասունանում էր տարիների ընթացքում, որում դեր ուներ մի կողմից՝ Ադրբեջանի ուժգին սպառազինման հանգամանքը, մյուս կողմից՝ այն, որ այդ սպառազինումը տեղի էր ունենում Ռուսաստանի գերակա աջակցությամբ: Ապրիլյան քառօրյային նախորդող մոտ հինգ տարիների ընթացքում Բաքուն գնել է մի քանի միլիարդ դոլարի մահաբեր սպառազինություն, որի 80 տոկոսը մատակարարել էր Ռուսաստանը: Իսկ սա արդեն միայն ռազմատեխնիկական խնդիր չէր, այլև ռազմաքաղաքական՝ հաշվի առնելով այն, որ Մոսկվան Հայաստանի դաշնակիցն էր: Այդ կարգավիճակը նշանակում էր, որ գնելով զենք Ռուսաստանից՝ Ադրբեջանը գնում էր նաև այն կիրառելու քաղաքական արտոնությունը և երաշխիքը, որ Ռուսաստանը չի խանգարի:

Այս արտաքին իրավիճակին զուգահեռ՝ Հայաստանը վարում էր անդեմ և անզոր քաղաքականություն: Սերժ Սարգսյանը փորձում էր հակակշռել Եվրաասոցացման գործընթացով, սակայն ինչպես ցույց տվեց 2013-ի սեպտեմբերի 3-ը՝ անօգուտ: Ռուսաստանի ճնշման տակ Սարգսյանը կայացրեց ԵՏՄ մտնելու որոշում, որից հետո առաջացավ ճգնաժամ Եվրամիության հետ: Իսկ այստեղ արդեն հարցը տեղափոխվում է Հայաստանի ներքին դաշտ, ներհամակարգային հարթություն, որտեղ ձևավորվել էր բավականին հետաքրքիր դիմակայություն իշխանական և միևնույն համակարգից սերված ոչ իշխանական բևեռների միջև: Դիմակայություն, որի խորքային իմաստը, ինչպես ակնառու դարձավ հետագա զարգացումների հետևանքով, Հայաստանի եվրասիականացման գործընթացի սահունության ապահովումն ու փաստորեն ռուս-ադրբեջանական ռազմաքաղաքական գործարքի հայաստանյան ալիբիի ապահովումն էր, այդ խնդիրների և վտանգների մասին խոսող եզակի լրատվամիջոցների և փորձագիտական փոքր շրջանակի լռեցումը: Այդ պայմաններում հասունանում էր արտաքին գրոհը Հայաստանի վրա:

Ի՞նչ ակնկալիքներ ու արտաքին ի՞նչ շփումներ կային այդ գործընթացում ներհամակարգային դասավորության մասնակիցների վարքագծում: Սրանք հարցեր են, որոնք կարող են նոր հանգամանքներ ի հայտ բերել հանրային եզրակացությունների համար՝ բխեցնելով հետագա իրավաքաղաքական անհրաժեշտություններ:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում