Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Թուրք անասնագողերը Ախալքալաքում հայի վրա ավազակային հարձակում են գործել

Ախալքալաքի Կարծախի գյուղում գիշերը հարձակվել են պահակի վրա և գոմից 32 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի գողացել: Սահմանապահները կարողացել են կենդանիներին վերադարձնել մինչև Թուրքիայի սահմանը հատելը, կողոպտիչները հասցրել են թաքնվել, հայտնում է Jnews-ը:

Թուրքիային սահմանակից Կարծախի գյուղում ավազակային հարձակումն ու գողությունը տեղի է ունեցել ժամը 1:00-ի սահմաններում: Գոմի պահակ Սարգիս Գասպարյանի խոսքերով՝ ինքը հեռախոսով որդու հետ էր խոսում, հետո աղմուկ և շան հաչոցը լսելով՝ բացել է վագոն-տնակի դուռը, որտեղ գիշերում է: Վատ բան զգալով՝ վերադարձել է և դուռը փակել: Կողոպտիչները շանը սպանել էին կրակոցով, հետո կոտրել էին վագոնի դուռը և ներս մտել:

«Մտան և պահանջեցին հեռախոսս: Ես վրացերեն ասացի, որ չեմ տա, իսկ նա թուրքերեն ասում է՝ ոնց չես տա եւ հարվածեց ինքնաձիգի կոթով: Ես հասցրեցի հեռախոսս մի կողմ նետել: Հետո ինչ-որ բան ցողեցին աչքերիս, մտավ երկրորդը, եւ սկսեցին կապկպել թեւերս: Կապեցին պարանով և ձեռնաշղթա հագցրին, բերանս փակեցին և գնացին: Նրանք զինվորական համազգեստով էին: Վստահ եմ, որ վրացերեն գիտեին, թուրքերեն ակցենտով էին խոսում: Ես թուրքերեն մի քիչ հասկանում եմ»,- ասել է Սարգիս Գասպարյանը:

Կողոպտիչների գնալուց հետո Սարգիս Գասպարյանը դժվարությամբ քանդել է կապերը, բայց ձեռնաշղթաները մնացել են ձեռքերին: Նա բացել է դուռը և վազել դեպի տիրոջ տուն: Նրա խոսքերով՝ սկսել է գլխով հարվածել պատուհանին՝ մինչև արթնացրել է մարդկանց:

Գոմի և կենդանիների տերը՝ Ատոմ Օգմրցյանը, անմիջապես ոստիկանություն է զանգահարել, հետո գնացել է սահմանապահ ուղեկալ:

«Ինձ ուղեկալում ասացին, որ երբ ես 1:43 զանգեցի, նրանք 1:32 արդեն տեսել էին, որ անասունը տեղափոխում են: Ասում են, որ 4 մարդ կար: Փոխհրաձգություն էր եղել, եւ կողոպտիչները չէին կարողացել տանել անասունը, բայց փախել էին, սահմանապահները չէին կարողացել բռնել նրանց»,- ասում է Ատոմ Օգմրցյանը:

Ատոմ Օգմրցյանը եւ գյուղացիները վրդովված են: Սա սահմանամերձ գյուղերում անասունի գողության առաջին դեպքը չէ, իսկ Օգմրցյանի համար սա 3-րդ դեպքն է:

Վրաստանի ՆԳՆ-ն Կարծախիում կատարվածի փաստով ՔՕ 179-րդ հոդվածով հետաքննություն է սկսել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում