Լուրեր
ՀԱՊԿ նիստին քննարկվելու են կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակմանն առնչվող հարցեր
  • 12:24
  • 2019-05-21
  • Դիտումներ՝ *

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: Այս մասին մայիսի 21-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Ժամեր անց նախարարը մեկնելու է Բիշքեկ` մասնակցելու ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին, որտեղ քննարկվելու են խորհրդի օրակարգի հարցերը, այդ թվում հարցեր, որոնք առնչվում են գլխավոր քարտուղարի նշանակմանը և գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման դեպքում բոլոր այն քայլերը, որոնք ուղղված են այդ իրավական բացի լրացմանը»,- ասաց Նաղդալյանը:

  • Դիտումներ՝ *