Wednesday, 24 04 2024
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն

Այո՛, կարող ենք կասկածել, որ դատավորները օբյեկտիվ չեն, բայց Փաշինյանը փոխում է անձերին, իսկ «կմախքը» նույնը թողնում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը։

– Պարոն Բադալյան, ընդհանուր առմամբ ինչպե՞ս կամփոփեք վարչապետի՝ դատարանները շրջափակելու կոչն ու դրան հաջորդող հայտարարությունը։ Ընտրված մեթոդոլոգիայի առումով ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ։

– Անդրադառնանք հարցի քաղաքական  հատվածին,  իրավական բաղադրիչի մասով գնահատական կտան իրավաբանները։

Քաղաքական կողմը  բազմաթիվ հարցեր ծնեց։ Նախ՝ պետք է փաստենք մի հանգամանք, որն ակնառու էր՝ վարչապետի կոչով խիստ կարևորություն ներկայացնող հարցի հետ կապված խիստ սակավաթիվ մարդ արձագանքեց։ Եթե նայենք դատարանների դիմաց՝ ամենաշատը 50 մարդ էր, բացի մի դատարանից, որտեղ վարչապետը եկավ։ Սա ցույց է տալիս, որ վարչապետի վարկանիշը շատ ավելի մեծ թափով է անկում ապրում, քան ենթադրելի էր։

Երկրորդ՝ հասարակության մեծ մասը գիտակից է ու այլևս էյֆորիայի տակ չէ՝ հավանաբար գիտակցեց, որ այս կոչը այնքան էլ չի բխում օրենքից, և չգնաց այս կոչի հետևից։

Ինչ վերաբերում է գործընթացին, ապա նորից մի քանի հարցեր են առաջանում։ Ըստ Սահմանադրության՝ երեք ճյուղերը՝ գործադիր, օրենսդիր ու դատական, անկախ են, բայց մենք տեսանք, որ գործադիր իշխանության ղեկավարը խաթարեց դատական համակարգի գործունեությունը ու մի քանի ժամով պարալիզացրեց աշխատանքը. արդյոք դա օրենքի խախտում չէ՞ր՝ իրավաբանները պետք է պատասխանեն։

Մյուս հարցը հետևյալն է՝ վարչապետի կոչին նախորդել էր երկրորդ նախագահի խափանման միջոցի փոփոխությունը։ Հիմա հարց է առաջանում՝ եթե դատարանը չփոխեր խափանման միջոցը, կլինե՞ր նման կոչ, հաստատապես՝ ոչ։ Չկայի՞ն դատարանում խնդիրներ մինչ այդ, իհարկե՝ կային։

– Այսինքն՝ նման մեթոդների պետք էր ավելի  շո՞ւտ դիմել։

– Դա էական չէ, պարզապես սրանով նվեր է  արվում Քոչարյանի փաստաբանական թիմին, երբ նրանք ասում էին, որ սա քաղաքական գործընթաց է։ Նրանց նպատակն էլ հենց դա էր՝ ցույց տալ, որ երկրորդ նախագահը ենթարկվում է քաղաքական հետապնդումների։ Եթե սա հասնի ՄԻԵԴ, ապա ըստ այնտեղ հօգուտ Քոչարյանի որոշում ընդունելու հավանականությունը մեծանում է։ Հիմա մենք ունենք քաղաքական գործընթաց՝ իրավական երանգներով, իսկ նախկինում ճիշտ հակառակն էր։ Այսինքն՝ փոխվեց դատական գործընթացի փիլիսոփայությունը։ Այսինքն՝ սա ընկալվելու է որպես քաղաքական գործընթաց։

Մենք նշում էինք, որ սուպերվարչապետական համակարգը Հայաստանում շարունակում է գոյատևել, որքան էլ որ վարչապետը նշում էր, որ դա այդպես  չէ։ Երբ վարչապետը կոչ է անում դատարանների աշխատանքը խափանել, որովհետև դատավորներից մեկը իր համար ոչ ցանկալի որոշում է հրապարակել, ապա սա լավագույն ապացույցներից մեկն է, որ Հայաստանում սուպերվարչապետական ինստիտուտը պահպանվում է ու շարունակում գոյություն ունենալ։

Բացի այդ՝  կա մի վտանգավոր կետ. վարչապետը նշեց, որ բոլոր այն դատավորները, ում ընդունած որոշումները ՄԻԵԴ-ում  մերժվել են, պետք է հրաժարական տան։ Սա նշանակում է, որ դատավորները որոշում ընդունելուց հիմնվելու են ոչ թե ՀՀ Սահմանադրության ու համապատասխան օրենքների վրա, այլ մտածելու են՝ ինչպիսի որոշում ընդունեն, որ ՄԻԵԴ-ում չմերժվի։

Եվ ամենակարևորն այն է, որ վարչապետի ելույթում բացակայում է դատաիրավական համակարգի բարեփոխման հայեցակարգը։ Ընդամենը անցումային արդարադատության վերաբերյալ մի կետ նշվեց և դատավորների լյուստրացիայի սկզբունք, այսինքն՝ անձի փոփոխության և ոչ բարեփոխման հարց։

– Բայց ակնհայտ է, որ Հայաստանում կար խնդիր՝ օրենսդիր ու գործադիր մարմինները փոխվել են, իսկ դատական համակարգը շարունակում է աշխատել նախկին ռեժիմի տրամաբանությամբ։

– Դատական համակարգը չպետք է համապատասխանի քաղաքական փոփոխություններին, դատական համակարգը դրանով չպետք է առաջնորդվի։ Վարչապետն իր ելույթում ևս դա շեշտում է՝ ասելով, թե այդ համակարգը չի վայելում ժողովրդի վստահությունը։ Առաջինը՝ չկա սոցիոլոգիական հարցում, որպեսզի իմանանք, թե դատական համակարգի նկատմամբ վստահության չափն ինչքան է, չնայած ենթադրում եմ, որ ցածր է։ Եվ երկրորդ՝ ի՞նչ անեն, բոլոր դատավորներին փոխեն ու իրենց մարդկա՞նց նշանակեն։

– Ամեն դեպքում այդ բոլոր դատավորները նշանակվել են Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի օրոք և բնականաբար նրանց դեմ անաչառ որոշում չեն կարող կայացնել։

Իհարկե, այո։ Բայց այս մեկ տարվա ընթացքում պետք էր դատաիրավական համակարգի բարեփոխման հայեցակարգ։ Ընդհանրապես որևիցե բնագավառի հետ կապված բարեփոխման հայեցակարգ չի մշակվել և այսօր էլ չի մշակվում։ Վարչապետն իր ելույթում  խոսեց անցումային արդարադատության մասին, բայց խիստ կասկածելի է՝ այն բարեփոխում կարո՞ղ ենք համարել, թե՞ ոչ։ Ընդամենը  ստացվում է, որ իքս դատավորը վատն է, պետք է գա իգրեկ դատավորը, այսինքն՝ մարդկանց փոփոխության հարց է, ինչպես հեղափոխության ժամանակ՝ Սերժ Սարգսյանը գնաց, Նիկոլ Փաշինյանը եկավ, ու մնաց նույն սուպերվարչապետական համակարգը։ Այսինքն՝ կմախքը մնում է, դատավորները՝ փոխվում։

– Բայց մենք գոնե կարող ենք կասկածել, որ այս դատավորները անաչառ վճիռներ չեն կարող կայացնել։

– Իհարկե։ Այն դատավորները, որոնք իրենց օրոք են նշանակվել, չեն կարող իրենց դեմ օբյեկտիվ որոշումներ կայացնել։ Մենք կարող ենք կասկածել, որ երկրորդ ու երրորդ նախագահների օրոք նշանակվածները չեն կարող օբյեկտիվ լինել, բայց կարող ենք նաև կասկածել, որ բոլոր այն դատավորները, որոնք նշանակվել են Նիկոլ Փաշինյանի օրոք, նրա ու նրա շրջապատի դեմ օբյեկտիվ որոշումներ չեն կարող կայացնել։ Եթե նրանց կասկածում ենք, ուրեմն նորերին էլ պետք է կասկածենք։

– Բայց գործող և նախկին իշխանությունների միջև ահռելի տարբերություն կա՝ մեթոդների ու գործելաոճի առումով։

– Այո, կա, բայց մենք չենք կարող ասել՝ դատավորների հարցում այդ տարբերությունը կպահպանվի՞, թե՞ ոչ։ Դու կարող ես փող չվերցնել, բայց դատարանն ընդունի այն որոշումը, ինչը քեզ համար ցանկալի է։ Վերցնենք ԽՍՀՄ պատմությունը՝ 37, 38 թվականները. հաստատ Ստալինի կողմից նշանակված դատավորները փող չէին վերցնում, բայց ընդունվում էին այն որոշումները, որ պետք էին այն ժամանակվա իշխանություններին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում