ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ Եվրոպա լիգայի՝ Բաքվում կայանալիք եզրափակչում Հայաստանի հավաքականի և բրիտանական «Արսենալի» ֆուբոլիստ Հենրիխ Մխիթարյանի մասնակցության խնդրին:
Ըստ Նաղդալյանի՝ Ադրբեջանը նաև ցույց տվեց, որ պատրաստ չէ մասնակցել ժողովուրդներին խաղաղության պատրաստելու գործընթացին՝ չկարողանալով ապահովել հայ ֆուտբոլիստի անվտանգությունը: Դա կունենա իր հետևանքները: