Tuesday, 09 06 2026
ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա
12:10
Հայէկոնոմբանկը գրքեր է նվիրաբերել Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ համայնքի դպրոցական գրադարանին
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ընտրությունների ժամանակ արձանագրել ենք մի քանի խուլիգանության, ծեծի դեպքեր․ ՆԳ փոխնախարար
Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար
Այսուհետ ՀՀ-ում խնդիր են ունենալու միայն օլիգարխները և նրանց «ընտրատասովշիկները»․ Ալեքսանյան
Ռումինիայի նախագահը սպասում է Հայաստանի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը
Երկրորդ տարին անընդմեջ հաջողվել է կրճատել ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը․ ՆԳ փոխնախարար
10:50
ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին
«Wizz Air»-ը նոր չվերթներ է սկսել դեպի Լոնդոն և Հռոդոս
10:30
Ռուսաստանը կորցրել է Հայաստանն ու Ադրբեջանը. Զելենսկի
Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ նրա խորացող գործընկերությանը. Պլենկովիչը շնորհավորել է Փաշինյանին
10:10
Իրանն ու Իսրայելը հայտարարել են փոխադարձ հարվածների դադարեցման մասին
ՀՀ–ՌԴ հարաբերությունը մտնում է ավելի կոշտ փուլ. ընտրության լեգիտիմությունը բացահայտ չեն ճանաչում
09:50
Երգիչ Պատրիկ Բրյուելը ձերբակալվել է 13 կնոջ բռնաբարության մեղադրանքով
Սպասվում է կարճատև անձրև
Հստակ է՝ ընտրակաշառքն իր ազդեցությունն ունեցավ. ընտրական տուրիզմը պետք է իսպառ վերացվի
ՄԻՊ-ն ընդունել է քաղհասարակության ներկայացուցիչներին․ մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր են քննարկվել
09:10
Արաղչին հայերեն գրառմամբ շնորհավորել է Փաշինյանին ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը
Մոսկվան փորձում է ապալեգիտիմացնել ընտրությունները. Երևանը պիտի հստակ արձագանքի
Լարսը բաց է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 37-ի
Իրանը պաշտոնական Երևանի արտաքին քաղաքականությանը չի հակադրվում
07:50
Թրամփը սպառնացել է մենակ թողնել Նեթանյահուին, եթե Իրանի դեմ հարվածները շարունակվեն. Axios
Հայաստանը COP17-ը դիտարկում է որպես կենսաբազմազանության պահպանության, կայուն զարգացման և օրենքի գերակայության միջև փոխկապակցվածության ամրապնդման հնարավորություն
07:30
Նավթի գներ – 08/06/26
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին

Միխայիլ Բաղդասարովը խոսում է իր բիզնեսների մասին (տեսանյութ)

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնի գործարար Միխայիլ Բաղդասարովը դժվարացավ գնահատել Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի մասին և նախընտրեց խոսել իր բիզնեսների մասին:

Նրա խոսքերով՝ ցեմենտը արտադրվում է գրեթե նախորդ տարվա ծավալներով։ Ադրադառնալով ցեմենտի թանկացմանը՝ Մ.Բաղդասարովը նշեց, որ ինքնարժեքը գոյանում է գազի, էլեկտաէներգիայի, աշխատողների վարձավճարների գումարներից։ Սակայն հիմա արտադրամասը մոդեռնացվում է, ինչի արդյունքում տեխնիկական ծախսերը կկրճատվեն, և գներն էլ որոշ չափով կնվազեն։

Շինարարությունը նույնպես ընթանում է նախորդ տարվա ծավալներով։ Ինչ վերաբերում է բենզինին՝ նա նշեց, որ բենզինի շուկայում իրենք լիդեր չեն, այլ գրավում են 3-րդ տեղը։ Իսկ այն հարցին,թե համաշխարհային շուկայում բենզինի գների թանկացումները մեր շուկայի վրա ազդո՞ւմ են, պատասխանեց, որ դա պայմանավորված է տեղափոխությամբ։ Բացի այդ, մեքենաների մեծ մասը լիցքավորվում են գազով՝ ինչը նվազեցնում է բենզինի սպառումը, այնինչ, բենզինի բիզնեսով զբաղվողները ավելի շատ հարկ են վճարում, քան գազի բիզնեսով զբաղվողները:

Անցում կատարելով իրեն պատկանող ավիացիոն բիզնեսին՝ Միխայիլ Բաղդասարովը նշեց, որ Եգիպտոս և Թունիս չվերթները դադարեցվել են, նոր չվերթներ են բացվել դեպի Լոնդոն, ձեռնարկվում է իրականացնել չվերթ դեպի Մադրիդ, շարունակվելու են Բարսելոնայի, Մարսելի և Վենետիկի չվերթները։ Պլաններ շատ կան այդ ուղությամբ, բայց քանի որ վճարողունակություն չկա, հետևաբար, դեռևս քայլեր չեն ձեռնարկվում։ Ինչ վերաբերվում է զեղչերին՝ գործարարը նշեց, որ ամռանը զեղչեր չկան, զեղչեր լինում են միայն ձմռանը:

Միխայիլ Բաղդասարովը նաև տեղեկացրեց, որ եթե նախկինում շատ ինքնաթիռներ վարձակալում էին, ապա հիմա նախընտրում են վարկեր վերցնել և գնել ինքնաթիռ։ Ներկա պահին 40 միլիոն դոլարից ավելի վարկ ունեն, իսկ «Արմավիա»-ի բանկրոտի հետ կապված խոսակցությունները իրականությանը չեն համապատասխանում և, ըստ Բաղդասարովի, պայմանավորված են ոչ թե իրականությամբ, այլ որոշ զանգվածային լրատվամիջոցների ցանկությամբ: Որոշ ինքնաթիռներ քանի որ հին են և թանկ, հետ են վերադարձվում: Ընդհանուր առմամբ, ինքնաթիռների ինքնարժեքը նվազել է համաշխարհային ճգնաժամի հետևանքով, այսինքն՝ արտադրանքն ավելի շատ է, քան պահանջարկը։

Շրջանառվող այն վարկածին, թե համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը մեղմացել է, Միխայիլ Բաղդասարովը չհամաձայնեց, նույնիսկ ավելացրեց, որ 2013 թվականին պիկ ճգնաժամի է պատրաստվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում