Saturday, 20 04 2024
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն

Վարչապետի վերջին ելույթը. ինչ կորոշի նախագահ Սարգսյանը

Նախագահ Արմեն Սարգսյանն իր արձագանքով միայն թվացյալ է օժանդակել Նիկոլ Փաշինյանին, իսկ իրականում նա չի խանգարում նրան սխալվել: Թե ինչու՝ հետևություն թող անի հանրությունը:

Այս մտքի հեղինակը ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն է, որը կասեցրել է իր Հայաստանի Հանրապետական կուսակցությանը իր անդամակցությունը և զբաղվում է իրավական գործունեությամբ, բայց բավականին աշխուժորեն քննադատում է նոր իշխանությանը: Պարզվում է, սակայն, որ՝ ոչ միայն նոր իշխանությանը, այլ նաև նախագահ Արմեն Սարգսյանին է քննադատում, ընդ որում՝ հետևողականորեն: Նրա հերթական քննադատությունը Սարգսյանի հայտարարության առիթով էր, որ նա տարածել էր դատարաններն արգելափակելու՝ Նիկոլ Փաշինյանի կոչի կապակցությամբ: Արմեն Սարգսյանը փաստացի ակնարկել էր, որ խոսքը ժողովրդի կամքի մասին է, որին էլ, ըստ Սահմանադրության, պատկանում է իշխանությունը: Նա կոչ էր արել լինել սթափ և զգոն: Այլ կերպ ասած՝ Արմեն Սարգսյանն աջակցություն էր հայտնել հանրությանը և Նիկոլ Փաշինյանի կոչին:

Արփինե Հովհաննիսյանը դա մեկնաբանում է Փաշինյանի սխալին աջակցություն՝ ակնարկելով, որ Արմեն Սարգսյանը շահագրգռված է Փաշինյանի սխալների հարցում: Իրերի այդ վիճակն ու մեկնաբանությունը հուշում է, որ բացահայտ, լատենտ, կոշտ, երբեմն արմատական կամ քողարկված տարաբնույթ քաղաքական հավակնություն ներկայացնող նախկին համակարգի տարբեր խմբեր, Արմեն Սարգսյանին դասելով Նիկոլ Փաշինյանի քողարկված մրցակիցների շարքին, նրան այդպիսով ճանաչում են որպես իրենց մրցակից՝ առաջիկա քաղաքական մոդելավորումների ռազմավարական հեռանկարում:

Այդ մոդելավորումներն իհարկե անխուսափելի են. Հայաստանում չի կարող լինել միայն իշխանության կենտրոնով քաղաքական համակարգ կամ հավերժ հեղափոխություն: Ներկայումս, սակայն, չկա այլ կենտրոն՝ նախկին իշխող համակարգի տարբեր խմբավորումների հավաքական արտահայտումից բացի: Գործնականում, ներկայիս մոդելը պարփակված է այդ երկու սուբյեկտների միջև՝ նոր իշխանություն և հին համակարգ, և չնայած ուժերի անհավասարությանն ու նոր իշխանության գերակշռող դիրքին, այդուհանդերձ, այլ դիրքեր երկու այդ սուբյեկտները չեն թողնում՝ կամա թե ակամա:

Կան նաև փոքր ու միջին հասարակական-քաղաքական այլ սուբյեկտներ, որոնք փորձում են տեղ գտնել նոր մոդելում, սակայն նրանք ներկայումս բացարձակապես հեռու են մրցունակ դիրքից և տեղից՝ մի շարք պատճառներով՝ թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ:

Այստեղ առանցքային է դիտվում Արմեն Սարգսյանի պարագան, որն անկասկած ունի շոշափելի քաղաքական և տնտեսական կալիբր, ընդհուպ՝ արտաքին շրջանակով: Եթե նախագահ Սարգսյանը ցուցաբերի քաղաքականությամբ զբաղվելու հավակնություն, ապա նա կարող է իրապես լուրջ մրցակցություն ներկայացնել թե՛ իշխանությանը, թե՛ առավել ևս նախկին համակարգին: Ավելի շուտ՝ երկրորդին, քանի որ իշխանությանը ձեռնոց նետելու հանգամանքը անիրատեսական է:

Եթե նախագահ Սարգսյանն ունենա քաղաքական հավակնություն, ապա թերևս միջնաժամկետ հեռանկարի, այսինքն՝ հետնախագահական շրջանի համար: Նա ունի պաշտոնավարման դեռևս վեց տարի ժամանակ: Հայաստանի նոր քաղաքական մոդելավորման գործընթացը մեծ հավանականությամբ հաշվվելու է տասնամյակի կտրվածքով, հնգամյակը բավարար չէ՝ չկա անհրաժեշտ սուբյեկտային, գաղափարական, հայեցակարգային ռեսուրս: Այստեղ երկրորդ բևեռի դիրքի հարցում նախկին իշխող համակարգը, կամ ավելի շուտ՝ դրա քոչարյանական թևը՝ քանի որ երկրորդ նախագահը շատ հստակ և բաց տեքստով է «Ռոյթերզին» ներկայացրել իրերի դրությունը, մրցակից տեսնում է Արմեն Սարգսյանին՝ համարելով, որ դաշտում գործող մյուս սուբյեկտները չունեն բավարար մրցունակություն:

Որքան էլ տարօրինակ հնչի, ներկայիս իրավիճակը հուշում է, որ նրանք իրավացի են այդ գնահատականում: Կդրսևորի՞ Արմեն Սարգսյանը հեռանկարային քաղաքական հավակնություն: Այս հարցը էական է դառնում Հայաստանում նոր իրավիճակում քաղաքական պայքարի բազմազանության համար, այլապես ներկայիս միատարրությունը միջնաժամկետ հեռանկարում բերելու է մի շարք խնդիրների, առնվազն նախկին համակարգի քաղաքական վերարտադրման տեսքով, որի հայելային արտացոլումը կարող է դառնալ ապակառուցողական կամ անհաշվենկատ էներգատար քաղաքական արմատականությունն այդ բևեռի հանդեպ: Մինչդեռ դատական ռեֆորմից դուրս՝ քաղաքական ռեֆորմացիայի և մոդելավորման խնդիրը Հայաստանի առաջ կանգնած առանցքային խնդիրներից է, որտեղ դրանց չլուծման միակ շահառուն կարող են լինել կա՛մ արմատական ուժերը, կա՛մ նախկին համակարգը: Վերջնագրային և հատու ելույթների մարտավարությունն այդ տեսանկյունից իշխանության համար կարող է լինել սահմանափակ գործիք, ավելին՝ դատական ռեֆորմի վերաբերյալ վարչապետի ելույթը գործնականում վերջինը կարող է լինել էֆեկտիվության տեսանկյունից՝ ժամանակի ընթացքոմ ավելի ու ավելի խաղալով հօգուտ քաղաքական արմատականության կամ նախկին համակարգի:

Կա քաղաքական դաշտը բազմազանեցնելու ռազմավարական հրամայական, որը, իհարկե, իշխանությունը կարող է խթանել, սակայն մյուս կողմից՝ չի կարող անել այն գործը, որ պետք է անեն հանրային դերի հավակնություն ունեցող այլ կենսունակ սուբյեկտները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում