Սանտյագո դե Կոմպոստելայում ավտոկայանի մոտ գտնվող սրճարանում ցանկացած տեսակի սուրճ կարելի է անվճար պատվիրել կամ վճարել այնքան, որքան ցանկանում ես: Այնտեղ գներ սահմանված չեն, և հաճախորդները պատվերի վճարը գցում են ընդհանուր տարայի մեջ` բարեգործության նման:
Հաստատությունում պաստառ է կախված`«Սրճարանը փակված է քաղաքապետարանի կողմից, սակայն այն կրկին բացել են աշխատակիցները` պաշտպանելով իրենց աշխատատեղերը: Մեր սուրճն անվճար է» մակագրությամբ:
Հաստատության աշխատակիցներն այդկերպ փորձում են ձերբազատվել գործազրկությունից:
Բարեգործական շահույթից (օրական մոտ 100 եվրո) նրանք ավելի շատ ապրանք են գնում`տեսականին ընդլայնելու համար՝ գրում է Realty.newsru.com կայքը:











































