ԱՄՆ առևտրի նախարարությունը Huawei-ին թույլ է տվել ժամանակավորապես և սահմանափակ վերականգնել երկրում գործունեությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ գերատեսչությունը Huawei-ին հատուկ լիցենզիա է հանձնել, որը վերականգնում է ցանցերի սպասարկումն ապահովելու նրա իրավունքը։
Բացի այդ, ընկերությանը թույլատրել են թարմացնել երկու սարքերի ծրագրային ապահովումը։
Huawei-ի ժամանակավոր լիցենզիան ազդեցություն ունի 90 օր։