Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Քոչարյանը կմիանա՞ հանրահավաքին

ՀՅԴ-ն հայտարարել է մայիսի 23-ին կազմակերպվող հանրահավաքի մասին: ՀՅԴ քաղաքական դիրքավորումներում թերևս որևէ ինտրիգային բան չկա վաղուց, բացառությամբ երևի թե այն հանգամանքի, թե նոր իրավիճակում խորհրդարանից դուրս մնացած կուսակցությունն ինչպիսի դիրքորոշում է ունենալու Ռոբերտ Քոչարյանի քաղաքական գործունեության հարցում:

Այդ հարցը հատկապես ինտրիգային է դարձրել երկու հանգամանք: Մեկն այն, որ Հաղթանակի տոնին ընդառաջ ՀՅԴ-ն Արցախում կազմակերպեց Հայաստան-Արցախ թեմայով խորհրդաժողով, որի մասնակիցների գերակշռող մասը քոչարյանական ոչ ֆորմալ թիմի կամ թևի ներկայացուցիչներ էին: Ավելին, կազմից բացի այդպիսին էին նաև շեշտադրումները, որ հնչում էին ելույթների գերակշռող մասում: Այդ խորհրդաժողովը հատկապես հետաքրքիր էր այն իրադարձությունների համապատկերում, որ ծավալվեցին Հաղթանակի տոնի շուրջ ներքաղաքական հոսքերում, արդեն բավական հայտնի իրադարձությունների շարքով, որոնք հանգեցրին մի կողմից Ռոբերտ Քոչարյանի ազատության, մյուս կողմից՝ դրանով իսկ անցումային արդարադատության և հեղափոխության նոր փուլի կատալիզացիայի, որ արտացոլվեց Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթում:

Երկրորդ հանգամանքը, որ առաջ է բերում ՀՅԴ քաղաքական դիրքավորման հետ կապված գոնե առայժմ թերևս միակ ինտրիգը, Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցն է «Ռոյթերզ» գործակալությանը, որում նա խոսել է նոր ու հզոր ընդդիմադիր ուժի ձևավորման մասին, որը, երկրորդ նախագահի հավաստիացմամբ, մարտահրավեր է նետելու նոր իշխանությանը: Քոչարյանը հայտարարել էր, որ ինքն էլ կմիանա այդ ուժին: Դա հայտարարություն է, որ հենց ինքն է ստեղծում այդ ուժը, պարզապես դեռ հայտնի չէ ձևաչափը: Որովհետև, խոշոր հաշվով, թերևս միայն Ռոբերտ Քոչարյանի ստեղծած ուժը կկամենա նրա աջակցությունը և այն էլ՝ ուղիղ մասնակցության տարբերակով, անկախ մասնակցային կարգավիճակից:

Բանն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի գործոնը քաղաքականապես ոչ շահեկան է հանրային կապիտալ կուտակելու տեսանկյունից, հետևաբար միայն իր ստեղծած ուժը կընդունի երկրորդ նախագահին որպես աջակցող կամ մասնակից ուղիղ գործոն: Այստեղ էլ, բնականաբար, առաջանում է հարց, թե որտեղ կլինի ՀՅԴ-ն, երբ Ռոբերտ Քոչարյանը լինի արդեն ավելի առաջնային քաղաքական կարգավիճակում: Դաշնակցությունը կկազմի՞ նոր ուժի առանցքը, թե՞ կդառնա դրա մաս: Որովհետև հակառակ դեպքում հարց է, թե ինչ դիրքավորում է ունենալու այդ ուժի նկատմամբ, քանի որ մեծ է հավանականությունը, որ երկրորդ նախագահն իր քաղաքական այդ ծրագիրը կյանքի կոչելու դեպքում մյուս ուժերի հանդեպ վարելու է, այսպես ասած, «վերջնագրային» քաղաքականություն՝ կա՛մ նրա հետ, կա՛մ նրա դեմ: Ըստ այդմ՝ Դաշնակցության առաջ կանգնելու է այդ հարցը. կա՛մ Ռոբերտ Քոչարյանի հետ, կա՛մ Քոչարյանի դեմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում