Ամերիկյան Variety պարբերականի լրագրողուհի Կլաուդիա Էլերին չեն ցանկացել թողնել Կաննի կինոփառատոն՝ ցածրակրունկ կոշիկների պատճառով:
Լրատվամիջոցի ներկայացուցիչը միջադեպի հետ կապված դժգոհել է սոցցանցում:
Նա բացատրել է, որ մուտքի մոտ նրան կանգնեցրել են հսկիչները, քանի որ եղել է բալետկաներով:
Նա նշել է, որ վախեցրել է հսկիչներին, ասելով, որ միջադեպի տեսանյութը կհրապարակի Variety-ի կայքում, ինչից հետո նրան ներս են թողել:
Ֆրանսիայում մեկնարկել է Կաննի 72-րդ կինոփառատոնը, տարվա հիմնական իրադարձություններից մեկը, որի մրցութային ծրագրում այս տարի աստղային ռեժիսորական կազմ է հավաքվել: