Thursday, 28 03 2024
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց

Մենք մերժել ենք Սերժին, բայց համակարգը դեռ չենք մերժել. Ռուբեն Բաբայան

«Մեր հասարակությունը բաժանվում է մի քանի մասի՝ հպարտ քաղաքացիներ, մտահոգ քաղաքացիներ, հետաքրքրասեր քաղաքացիներ: Ես ինձ դասում եմ հետաքրքրասեր քաղաքացիների դասին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը: Նրա խոսքով՝ դատական համակարգը մեր երկրում ո՛չ անկախ է, ո՛չ արդար. սա նորություն չէ և նոր ձեռք բերված հատկություն չէ:

«Մենք երբեք անկաշառ դատարան չենք ունեցել, ավելին՝ մեր հասարակության մեջ էլ ձևավորված չէր այդպիսի դատարան ունենալու պահանջը: Մենք դատարանին ավելի շատ պատժիչ գործառույթներ ենք վերագրում, քան արդարադատության: Այսօր վարչապետը տվեց դատական համակարգի ախտորոշումը:

Ինչո՞ւ էր պետք փակել դատարանների մուտքը. սա հետաքրքրասեր քաղաքացիների հարցն է: Այսօր ես լսեցի, որ սա ակցիա էր, հանրությունը դրանով պետք է իր վերաբերմունքը ցույց տար անարդար դատական համակարգի հանդեպ»,-նշեց մեր զրուցակիցը:

Ռ. Բաբայանի դիտարկմամբ՝ ԱՄՆ-ում դատական համակարգը լավ է գործում, և, թերևս, արդար դատական համակարգ ունենալու համար կարելի է ընդօրինակել, և այստեղ էլ այսուհետ դատավորներն ընտրվեն ժողովրդի կողմից:

«Ով ասաց, որ այլևս չեն փորձի իշխանության գալ ոչ թե արդար ուղիով՝ ընտրությունների միջոցով, այլ դավադրությամբ, սա ազգային անվտանգության խնդիր է, թող ԱԱԾ-ն ծառայություն մատուցի»,- նշեց Ռ. Բաբայանը: Նա նաև ընդգծեց. «Մենք մերժել ենք Սերժին, բայց համակարգը դեռ չենք մերժել»:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում