Wednesday, 24 04 2024
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել

Սկանդալային որոշում հեղափոխության դեմ․ Քոչարյանի գործը կասեցվել է

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի վերաբերյալ գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվել է և ուղարկվել Սահմանադրական դատարան: Տեղեկությունը Armtimes.com-ի հետ զրույցում հաստատել է Սեյրան Օհանյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը: Նա ասել է, որ դատարանի աշխատակազմից զանգահարել են և տեղեկացրել որոշման մասին, սակայն թե ինչ հիմքով է կասեցվել՝ չեն ասել:

Սա, առանց վարանելու, կարելի է համարել սկանդալային որոշում, որով դատական իշխանությունը փաստացի միանում է հակահեղափոխությանը, նույնիսկ կարելի է պնդել, որ նոր շունչ է հաղորդվում հին համակարգի ռեստավրացիայի շարժմանը։ Հիմա կարելի է երկար քննարկել, թե ինչու է հեղափոխության հաղթանակից մեկ տարի անց հնարավոր դարձել, ըստ էության, դավադիր հեղաշրջման նման ծրագիր։

Ինքնին հասկանալի է, որ խնդիրը շատ ավելի խորքային է, քան՝ կարող է թվալ առաջին հայացքից։ Ռոբերտ Քոչարյանը կամ նրա դատը, դատա-իրավական բարեփոխումների մասին խոսակցությունները, անգամ՝ Նիկոլ Փաշինյանի երեկվա վիճահարույց կոչը խնդրի այսբերգային դրսևորումներն են, իսկ խորքում՝ պետության, հեղափոխության տակ դրված է ական, հասունանում է իսկական դավադրություն, որն ունի ներքին խաղացողներ ու շատ հստակ արտաքին դերակատար։ Առանց անուններ տալու էլ թերևս ամեն ինչ հստակ է, ուղղակի խնդրի լրջությունը հասկանալու համար բավական է հիշեցնել 1999-ի իրադարձությունները, երբ Կարեն Դեմիրճյան-Վազգեն Սարգսյան տանդեմի ձևավորած բացառիկ լեգիտիմ իշխանության ընթացքը կասեցվեց գրեթե նույն ներքին դերակատարների մասնակցությամբ ու արտաքին նույն կենտրոնի նախաձեռնությամբ։ Իհարկե, ժամանակները փոխվել են, ու պարտադիր չէ նույն սցենարի մեխանիկական կրկնություն, մանավանդ որ հյուսիսում էլ են սովորել նորագույն տեխնոլոգիաները, ու նույնիսկ դավադրությունները կարողանում են կրեատիվ հիմքով կազմակերպել։

Քոչարյանի և մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու և գործը Սահմանադրական դատարան ուղարկելու դատարանի որոշումը դավադրության սցենարի ընդամենը մի դրվագն է, էպիզոդը, և գործընթացը չի կարող կասեցվել միայն Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի քաոտիկ քայլերով։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից արտահոսք է եղել, ըստ որի՝ Քոչարյանի ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ դատարանի քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին, Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Մխիթար Պապոյանը և Արշակ Վարդանյանը․ դատավոր Դավիթ Գրիգորյանը միայն կարդացել է այն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել դատական փորձագետ Արտակ Գալստյանը։ Վերջինս պնդում է, որ որոշման տեքստը հանգամանլից համաձայնեցվել է Քոչարյանի պաշտպանական թիմի հետ, ընդ որում՝ ի սկզբանե քրեական գործի կասեցման գաղափարը դրված է եղել որոշման հիմքում, ուղղակի շաբաթ օրն այդ դրվագն առժամանակ «սառեցվել» է՝ այն բանից հետո, երբ դատարանի շենքի մոտ հավաքվել են Քոչարյանի խափանման միջոցի դեմ հանդես եկող հարյուրավոր քաղաքացիներ։

Ի դեպ, հակահեղափոխական դավադրության գոյության ու դրա ցինիզմի մասին վկայում է այն փաստը, որ Քոչարյանի գործի կասեցման մասին հայտարարվեց այսօր, երբ Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարել դատական համակարգին։ Վերջինս փաստորեն պատասխանեց վարչապետին՝ բացահայտորեն ինտեգրվելով ռևանշիստական ճամբարին։

Դարձյալ մնում եմ այն կարծիքին, որ դատական իշխանությունն ավտոնոմ ու նույնիսկ միայն Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի հովանու ներքո չի կարող մարտահրավեր նետել հեղափոխությանը։ Վստահաբար կարելի է պնդել, որ հայկական քրեաօլիգարխիայի ռեսուրսները դրա համար բավարար չեն, ու նրան ակնհայտորեն աջակցում է Մոսկվան։ «Քաղաքացիական բախումների» տեխնոլոգիան հենց ռուսական «հիբրիդային պատերազմի» դրսևորում է, որը մի կողմից «նպաստում» է Փաշինյանի վարկանիշի անկմանը, մյուս կողմից՝ Հայաստանում ստեղծում է Մոսկվայի համար կառավարելի քաոտիկ վիճակ։

Այս ամենի նախանշաններն արդեն տեսանելի են, ու հիմա, ըստ էության, որոշվում է ոչ թե կոնկրետ իշխանության, նույնիսկ՝ հեղափոխության, այլ՝ Հայաստանի ինքնիշխանության հարցը։ Թերևս սրանով էր պայմանավորված Փաշինյանի վաբանկային նախաձեռնությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում