Շվեդ թոփ մոդել Էլզա Հոսքը Կաննի կինոփառատոն այցի ժամանակ արված լուսանկարներ է տեղադրել Instagram-ի իր էջում: Մանեկենուհու լուսանկարները մի քանի ժամվա ընթացքում մեկ քառորդ միլիոն հավանում է գրանցել:
Միջոցառմանը նա ներկայացել է երկար սպիտակ-երկնագույն զգեստով՝ խոր լանջաբացվածքով։ Նրա զգեստը բազմաթիվ հիացական մեկնաբանությունների է արժանացել։