Thursday, 18 04 2024
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
09:21
Auto Draft
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ

Սաբոտաժ է. դատական համակարգը համագործակցելով նախկին իշխանությունների հետ՝ հարված են հասցնում պետությանը

«Չեմ կարող և չեմ ուզում դատողություններ անել դատական իշխանության կողմից կայացվող որոշումների օրինականության ու հիմնավորվածության մասին: Դա իմ լիազորությունների մեջ չի մտնում, անկախ ամեն ինչից, սակայն, ակնհայտ է, որ դատական համակարգի որոշումները խորապես անվստահելի են հանրության համար»: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հրավիրած խորհրդակցության ժամանակ արված իր հայտարարության մեջ:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում իրենց դիտարկումները ներկայացրին վերլուծաբան Հակոբ Բադալյանը, «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Սուրեն Սահակյանը և քաղաքագետ Էդգար Վարդանյանը:

Հակոբ Բադալյանի կարծիքով՝ վարչապետի կոչով վաղ առավոտյան բողոքի ակցիայի մասնակիցների կողմից դատարանների աշխատանքն արգելափակելը քաղաքական համատեքստում նաև խորհրդանշական իմաստ էր պարունակում: Վերլուծաբանի խոսքով՝ առկա է դատական անկախ համակարգի, ավելին՝ դատական անկախ իշխանության խնդիր. «Դատական համակարգը իշխանության մի օղակ է, հետևաբար այնտեղ պետք է լինեն իշխանության պատասխանատվությունը կիսող և հոգեբանությունը կրող մարդիկ՝ իրավաբան լինելուց բացի: Առկա է նաև իրավաբանական կրթության լրջագույն բարեփոխման խնդիր. անհրաժեշտ է պատրաստել բավարար չափով կադրային ռեսուրս անկախ դատական իշխանության համար:

Ն. Փաշինյանի հայտարարության համատեքստը լայն է, ընդհուպ արտաքին ճյուղավորումներ: Առանցքային եմ համարում Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու հանձնաժողով ստեղծելու մասին նախաձեռնությունը: Կարծում եմ՝ վարչապետի հայտարարության տողատակում կար այն իմաստը, որ Հայաստանից որոշակի շրջանակներ փորձեր են անում արտաքին խաղացողների հետ հասնել այնպիսի իրավիճակի, որը կարող է հասունացնել հերթական պատերազմ՝ դա օգտագործելով ներքին խնդիրների համար»:

Էդգար Առաքելյանի խոսքով՝ վիրահատական միջամտության մասին շատ է խոսվել, և հանրության մեջ կար կարծիք, որ իշխանությունն ուշացնում է դատական համակարգում վիրահատական միջամտության գործելակերպը որդեգրելը. «Վաղ թե ուշ դա պետք է լիներ: Վարչապետը, գնահատելով իրավիճակը՝ տեսավ, որ չի իրականանում այն հույսը, որ դատական իշխանությունը կարող է ինքնափոփոխվել, ինքնամաքրվել, և որ հասել ենք սահմանագծին, ուստի հանդես եկավ նման կոչով… Իմ կարծիքով՝ ռադիկալ փոփոխությունները պետք է արագ իրականացվեին»:

Մեր զրուցակիցների դիտարկմամբ՝ տեղի է ունենում սաբոտաժ. դատական համակարգը, համագործակցելով նախկին իշխանության հետ, վնաս է հասցնում պետությանը:

Սուրեն Սահակյանի դիտարկմամբ՝ միայն դատական համակարգի հանդեպ չէ,որ առկա է անվստահություն, այլ նաև ՊԵԿ-ի և այլն: Նրա խոսքով՝ հասարակության իրավագիտակցության մակարդակը բարձրացել է, և մարդիկ սկսել են կարևորել դատական համակարգի անկախ լինելու հանգամանքը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում