Համացանցում հայտնված լուսանկարները, որտեղ պատկերված է մեքսիկացի զույգի հարսանիքը, ցնցել են օգտատերերին։ Մեկնաբանություններում խոսվում է հաշվենկատ ամուսնության, երեխաների թրաֆիգինգի մասին։ Լուսանկարներում պատկերված զույգը չափահաս հարս է և անչափահաս «փեսա»։
Բանն այն է, որ օգտատերերը սկսել են մեծ արագությամբ տարածել լուսանկարները՝ առանց կարդալու դրանց կցված պատմությունը։ Իսկ պատմությունը սա է․ այս երիտասարդները շատ են սիրում միմյանց և անչափ երջանիկ են ամուսնական կյանք սկսելու համար։ Փեսացուն՝ Ջոնաթը, իրականում 19 տարեկան է, սակայն տառապում է հազվագյուտ հիվանդությամբ․ որը խանգարել է նրա աճին, այդ պատճառով էլ նա երեխայի տեսք ունի, սակայն դա խոչընդոտ չէ սիրող սրտերի համար։